ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
Международные новостиԵվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Բրյուսելում աշխատող լրագրողներից մեկը:
«ԵՄ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կրկին երկարաձգել են 6 ամսով», - գրել է լրագրողը: Ավելի ուշ այդ որոշումը հրապարակվել է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում:
«Դեկտեմբերի 21-ին ԵՄ Խորհուրդը մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է ռուսական տնտեսության առանձին հատվածների դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները», -ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ որոշումը կայացվել է, երբ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկայացրել են Մինսկի համաձայնագրերի իրականացման շուրջ տիրող իրավիճակը՝ փաստելով, դրանք դեռևս չեն իրագործվել: Այդ իսկ պատճառով քաղաքական որոշում է կայացվել պատժամիջոցները երկարաձգելու մասին:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն Ղրիմի միակցման համար ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները սեպտեմբերին երկարաձգել է վեց ամսով: