Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Վիգեն Չալդրանյանը
Культура«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն է ընտրվել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը: Լուրը հաստատեցին Համազգային թատրոնից:
Վիգեն Չալդրանյանը զբաղեցնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
Մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր մնաց, երբ երկար տարիներ տնօրենի պաշտոնում աշխատած Վարդան Մկրտչյանը նշանակվեց Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն։