Ընտրելով քարտերից մեկը՝ կիմանաք՝ ինչ է գալու ձեր կյանք, և ինչ է պետք փոխել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ի՞նչ է լինելու ձեր կյանքում մոտ ապագայում, ու հնարավոր կլինի՞ խուսափել դրանից կամ ծառայեցնել ձեր շահերին։
Քարտ առաջին
Եթե ընտրել եք այս քարտը, նշանակում է՝ մոտակա մի քանի օրերի ընթացքում դուք սկսելու եք պատասխաններ փնտրել հոգևոր աշխարհում, բայց խուսափելու եք ավանդական կրոնական համոզմունքներից։ Ձեզ պետք է կապի մեջ մտնել ինքներդ ձեզ հետ, ու դրա համար պետք է աղոթեք, որ գտնեք ձեր ուղին։ Կարևոր է, որ հավասարակշռություն մտցնեք ձեր գործողությունների ու սրտի ցանկությունների միջև ու լինեք բարի ինչպես մյուսների, այնպես էլ ինքներդ ձեր նկատմամբ։ Դուք գտնվում եք հոգու ու կյանքի վերափոխման գործընթացի սկզբում։
Քարտ երկրորդ
Այս քարտը խորհրդանշում է երջանկություն, լույս, լավատեսություն ու արվեստ։ Ամենը, ինչ դուք ցանկանում եք, կգա ձեր կյանք ու ձեզ կլցնի սիրով ու դրական լիցքերով։ Քարտը կոչվում է Արև, իսկ արևը ներկայացնում է սեր, ծաղկում, առողջություն, գեղեցկություն ու հաջողություն, ու եթե ուզում եք ծնող դառնալ, ապա շտապենք ուրախացնել՝ ասելով, որ այս հաղորդագրությունը կօգնի ձեզ նաև այդ հարցում։ Այս քարտը, ձեր կյանք բերելով այդքան շատ բան, խնդրում է ձեզ լինել առատաձեռն, կիսվել ու օգնել մյուսներին, որպեսզի կրկնապատկեք ձեր հաջողությունը։
Քարտ երրորդ
Սա նոր մեկնարկների քարտ է։ Դուք կփակեք հին էջերը ու կսկսեք նոր ցիկլեր։ Եկել է ժամանակը, երբ դուք կարող եք բաց թողնել այն ամենը, ինչը չի լցնում ձեր սիրտն ու կյանքը, և դուք դա բաց կթողնեք՝ առանց ոչ մի գրամ ցավի, տխրության կամ վախի։ Եկել է գնահատելու, սովորելու, աճելու ու ևս մի քայլ առաջ անելու ժամանակը։ Սկսում եք նոր կյանք՝ լի նոր հիանալի բաներով, որոնք ուրախություն ու երջանկություն կբերեն ձեր կյանք։ Եթե տանջվում եք որոշ հարցեր լուծելու հարցում, ապա իմացեք, որ դրանք կլուծվեն։