Ընդամենը 6 կանոն և դուք ձեր տարիքից 10 տարի երիտասարդ տեսք կունենաք
LifestyleԿան կանայք, որոնք կարծես թե չեն ծերանում: Մաշկը մաքուր է, թարմ, կնճիռներ գրեթե չկան և միշտ այնպես են ժպտում, որ մտածում ես, թե նրանց մոտ միշտ ամեն ինչ շատ լավ է: Եթե հարցնեք նրանց, թե որն է նրանց գաղտնիքը, կպարզեք, որ յուրաքանչյուրն իր գաղտնիքներն ունի, սակայն կան ընդհանուր կանոններ և խդիրներ, որոնք էլ կներկայացնի Orer.am-ը.
1. Հետևեք նյութափոխանակությանը.
Փորկապությունը խիստ բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա, հետևաբար նաև մաշկի: Հետևեք աղիքների աշխատանքին: Սննդակարգը հարստացրեք թարմ բանջարեղենով, մրգերով: Առավոտյան խմեք երիցուկի թեյ, ինչպես նաև շատ կարևոր է օրական 1,5-2լ ջուր խմելը, այն անմիջական կապ ունի մաշկի գեղեցկության և հարթության հետ: Հետևելով այս խորհուրդներին, որոշ ժամանակ անց կհամոզվեք, որ ձեր մաշկն ավելի հարթ է, թարմ և գեղեցիկ:
2. Լիարժեք քուն.
Ոչ լիարժեք քունը, մաշկի և մազերի թշնամին է: Քնի միջոցով ոչ միայն հանգստանում է մարմինն, այլ նաև մաքրվում են զգացմունքներն ու ավելորդ ինֆորմացիան, մնում են միայն փաստացի հիշողությունները:
3. Մաքուր օդ.
Մաքուր օդը գեղեցկության ընկերն է: Եթե երկար ժամանակ եք անց կացնում գրասենյակում, ապա տուն վերադառնալիս մի քանի կանգառ քայլեք ոտքով: Հանգստյան օրերին զբոսնեք այգում:
4. Վիտամիններ.
Բոլորին էլ հայտի է, որ մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակվում թարմ մրգերի և բանջարեղենի մեջ: Ձմռանն այս առումով կարող են խնդիրներ առաջանալ, այդ իսկ պատճառով օգտագործեք չորամրգեր, դա ամենալավ լուծումն է: Սննդաբանները նշում են մի շարք մթերքներ, որոնք օգտագործելով շաբաթական 4 անգամ, կարող եք մոռանալ ծերության և հոգնածության մասին. լոբի, բրոկոլի, վարսակի փաթիլներ, նարինջ, սեխ, սոյա, սպանախ, սև և կանաչ թեյ, հնդկահավի միս, լոլիկ, ընկույզ, յոգուրտ:
5. Հոգեվիճակը և ներքին զգացողությունները.
Խուսափեք բացասական մտքերից, դա պակաս կարևոր չէ, քան վերը նշված կետերը: Եթե դուք ծիծաղում եք և կատակում, բարեհամբույր եք, ձեր սրտում նախանձը տեղ չունի, ունեք սիրելի զբաղմունք, ձեր ծերությունը կունենա երիտասարդ դեմք և պլաստիկ վիրահատությունների կարիք չի լինի:
6. Չանտեսել ձեռքերի և պարանոցի մաշկի խնամքը.
Հաճախ մենք անտեսում ենք ձեռքերի և պարանոցի մաշկի խնամքը՝ կարևորելով միայն դեմքի մաշկի խնամքը: Ձեռքերի մաշկի վրա բացասաբար են ազդում բազմաթիվ արտաքին գործոններ: Սովորաբար ձեռնոցներ կրում ենք միայն ձմռանը, սակայն կարևոր է նաև աշնանը և գարնանը կրել բարակ, նուրբ ձեռնոցներ, այդպիսով ձեռքերի մաշկը կպաշտպանվեն քամուց և ջերմաստիճանի տատանումներից: