Այս աղջկա համար 1 միլիոն դոլար գլխագին են խոստացել. տեսեք, թե ինչ է արել նա
LifestyleԴանիացի 23 ամյա ուսանողուհու գլխի համար խոստացել էին մեկ մլն դոլար։Իսկ ի՞նչ է արել նա։
Ջոաննա Պալանի այդպես էին անվանում նրան։Նա սպանել էր հարյուրավոր ԻԳԻԼ զինյալների։ԻԳԻԼ-ները նրա գլխի համար գլխագին էին սահմանել։
Ջոաննան ծնվել էր փախստականների ճամբարում և 9-ը տարեկանից ստիպված էր ձեռքն առնել զենքը։
Քոլեջը չավարտած նա որոշեց գնալ Սիրիա կռվելու և պաշտպանելու այնտեղի կանանց շահերը։
Նա շատ բաների միջով է անցել, իր թիկունքում պայքար է եղել Ասադի,ԻԳԻԼ-ի և շատ շատերի հետ, ազատել է կանաց ստրկությունից։
Որպես դիպուկահար նա շատ փորձություններ է հաղթահարել, նույնիսկ 9 օրը գտնվել է կռվի դաշտում և չի կորցրել իր զգոնությունը, համբերատարությունը։
2015 թվականին երկրի կառավարությունը տեղեկանում է Ջոաննայի կատարած գործողությունների մասին և նրան արգելում են երկրից դուրս գալ։Նա չի ենթարկվում պետության օրենքներին և դուրս գալու փորձ է կատարում, որի հետևանքով զրկվում է անձնագրից և արժանանում երեք շաբաթյա կալանքի։
Ջոաննա ասել էր․ Ես չէի կարող այլ կերպ վարվել և չէի էլ մտածում, որ կկորցնեմ պայքարում ամեն ինչ՝ ազատություն և ապահովություն։