Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը՝ ֆրանսիացի ռեփերի կատարմամբ
Ֆրանսիացի հայտնի ռեփ երգիչ Մեթր Գիմսը, ով հայտարարել էր իր Sexion d’Assaut խմբի հետ բեմ վերադառնալու մասին, ձայնագրել է հայտնի հայկական հիթի՝ «Մի գնա»-ի ֆրանսիական ռեմիքսը:
«Սա Ֆրանսիայում ամենասպասված ռեմիքսներից է և դրան հատկապես սպասում էր հայկական համայնքը»,- գրում է ֆրանսիական Rapunchline պորտալը: Երգի նոր տարբերակը համացանցում կհայտնվի 2018 թվականին, սակայն տեսահոլովակից մի հատված արդեն հասանելի է: