Իսրայելը 10 երկրի հետ բանակցություններ է վարում՝ դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու համար
Международные новостиԻսրայելը բանակցություններ է վարում ավելի քան 10 երկրների հետ՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատները Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Իսրայելի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելիի խոսքը:
«Բոլոր մայրցամաքների վրա երկրներ կան: Ես կարող եմ ասել, որ խոսքն ավելի քան 10 երկրների մասին է, և մենք արտաքին գործերի նախարարությունում կշռադատված աշխատանք ենք իրականացնում դրանցից յուրաքանչյուրի հետ», - ասել է Խոտովելին Իսրայելի հեռարձակման կորպորացիայի եթերում:
Խոտովելին չի մանրամասնել, թե որ երկրներն են քննարկում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու տարբերակը և իրենց դեսպանատները Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավորությունը, սակայն նա հիշեցրել է Ռումինիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, որն ավելի վաղ կոչ է արել իր երկրի իշխանություններին «լրջորեն մտածել» երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին:
«Հաարեց» թերթի հետ զրույցում Խոտովելին նշել է, որ բանակցությունները կենտրոնացած են առաջին հերթին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, այլ ոչ թե դեսպանատներն անմիջապես Թել Ավիվ տեղափոխելու վրա: