Սիրո խոստովանությունների շքերթ
АналитикаՀՀԿ խոսնակ Շարմազանովին գիտեք բոլորդ։ Նա հայտնի է իր անմնացորդ սիրով առ Սերժ Սարգսյան։ Երբեմն մարդիկ, իրենց կենսաբանական հայրերի նկատմամբ այդպիսի նվիրում, սեր ու անկածանք չեն տածում, ինչպես Շարմազանովն իր քաղաքական հոր նկատմամ։ Բայց եկեք ընդունենք, որ նա այդ սիրո մեջ անկեղծ է։
Իր վերջին հարցազրույցում, որը նա տվեց հրապարակային, ևս մեկ անգամ փաստեց այդ սիրո պտուղների ու հանգրվանների մասին։ Ոչ միայն փաստեց, այլ նաև կատարեց մի քանի դարակազմիկ հայտարարությունները։ Դե Հայաստանի սրընթաց զարգացման մասին բոլորս գիտենք. դա արդեն հետաքրքրիր չէ։ Գողական աշխարհ իշխանություն կապի մասին էլ, վաղուց է հայտնի։ Մեր իշխանությունները հայտնի քրեականներն են։
Այս անգամ, թերևս Շարմազանովը եկել էր, որպեսզի պատասխաներ Վիգեն Սարգսյանի տարվա ամփոփման ժամանակ հնչեցրած երկդիմի մտքերին։ Այլապես ինչպե՞ս կբնութագրեք հետևյալ միտքը.
«2018թ.-ը կգա, բարին էլ հետը, կքննարկենք, կասենք, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցում պատասխանել է բոլոր հարցերին: Եկեք չպրիմիտիվացնենք: Ես միայն կասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քաղաքական գործիչներից չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա առավել արդյունավետ իրականացնել անվտանգային եւ արտաքին մարտահրավերների դիմակայումը եւ արդյունավետ լուծումներ տալը, քան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այո, եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես համաձայն չեմ, յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելիներ: ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության անդամ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: Մեր կուսակցությունում կա 1 լիդեր, եւ Կարեն Կարապետյանի, եւ Տարոն Մարգարյանի, եւ Վիգեն Սարգսյանի համար, եւ ինձ համար»։
Շարմազանովի շուրթերով, Սարգսյանը հորդորում է իր թիմակիցներին թուլանալ և հաճույք ստանալ։ Այլապես, կարող է ապրիլը ծանր հետևանքներ ունենալ նրանց համար։ Հետաքրքրիր է, կհասկանա՞ն այս ակնարկները Վիգեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը։
Մարիա Պախուցկայա