Թուրքիայում PKK հարձակման հետևանքով կրկին թուրք զինվորներ են վիրավորվել
Международные новостиԹուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են Հաքքարի նահանգում տեղակայված զորամասերից մեկի վրա:
Այս մասին հայտնում է թուրքական Haber7-ը:
Զորամասի ռմբակոծման հետևանքով վիրավորվել է 3 թուրք զինվորական:
Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի շրջանում ՔԱԿ զինյալների և թուրքական զորքերի բախման հետևանքով երկու թուրք զինծառայող սպանվել է, մեկը` վիրավորվել:
Դեկտեմբերի 25-ին Շեմդինլի գավառում տեղի էր ունեցել նաև պայթյուն, ինչի հետևանքով մեկ թուրք զինվոր մահացել էր, երկուսը` վիրավորվել:
1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
2015 թ. ամռանից մինչ այժմ թուրք-քրդական բախումների հետևանքով սպանվել է 1212 թուրք ուժային, որոնցից 771-ը՝ զինծառայող: