Marca. Ռեալում դժգոհ են Բենզեմայից ու Մարսելոյից
СпортՄադրիդի «Ռեալում» շարունակում են վստահել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, սակայն դժգոհություն կա մի քանի խաղացողներից: Հայտնում է իսպանական «Marca»-ն:
Ակումբի մի շարք ներկայացուցիչներ և ազդեցիկ երկրպագուներ կարծում են, որ թիմի հարձակվող Կարիմ Բենզեման ակումբին տվել է այն, ինչ կարող է:
«Սերուցքայինների» ֆուտբոլիստը Լա Լիգայի 12 խաղում խփել է 2 գնդակ: Բենզեմայի հանդեպ վստահությունը կորցրել է նաև գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
Քննադատությունների մեծ ալիք է ուղղված նաև բրազիլացի պաշտպան Մարսելոյին: Ղեկավարությունը և մարզչական շտաբը դժգոհ է գործի նկատմամբ խաղացողի վերաբերմունքից:
Չնայած այս ամենին, թիմում հույս ունեն, որ 29-ամյա ֆուտբոլիստը ամանորյա արձակուրդներից հետո կհավաքի անհրաժեշտ մարզավիճակ ու կվերադառնա նախկին խաղամակարդակին: