Նիդերլանդներում գնացքի ուղևորները տարհանվել են սպառնալիքներով նամակի պատճառով
Международные новостиՆիդերլանդների ոստիկանությունը տարհանել է Ամստերդամից Բեռլին մեկնած գնացքի ուղևորերին, ինչի պատճառը սպառնալիքներով նամակն էր:
Այս մասին հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:Հեռուստառադիոընկերության տվյալների համաձայն՝ տարհանումն իրականացվել է Նիդերլանդիայի Օլդենզալ քաղաքի կայարանում՝ Գերմանիայի սահմանի մոտ:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, մասնագետները շների օգնությամբ զննում են գնացքը՝ ստուգելով պայթուցիկ նյութերի առկայությունը:
Թագավորության ոստիկանությունը հաստատել է տարհանումը՝ նշելով, որ այն իրականացվում է «կասկածելի իրավիճակի» պատճառով:
Սպառնալիքներ պարունակող նամակի ստացումը հաստատել է Նիդերլանդների երկաթուղային ցանցերը վերահսկող ProRail պետական ընկերության ներկայացուիչը: