Թրամփը մեղադրել է Չինաստանին Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու համար
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Պեկինի և Փհենյանի միջև առևտրատնտեսական համագործակցությունից, մասնավորապես նրանից, որ շարունակվում են Հյուսիսային Կորեային նավթի մատկարարումները:
«Շատ է տխրեցնում, որ Չինաստանը նավթ է մատակարարում Հյուսիսային Կորեային: Հնարավոր չէ երբևէ հասնել Հյուսիսային Կորեայի խնդրի կարգավորմանը բարեկամական ձևով, եթե շարունակում է դա տեղի ունենալ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թրամփը: