Արագ շախմատի ԱԱ. Անանդը հռչակվեց չեմպիոն. Արոնյանը լրացուցիչ միավորներով 29-րդն է
СпортՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Նա թայ-բրեյքում պարտության է մատնել ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսևին, ում հետ ուներ 10.5-ական միավոր: Այդքան է վաստակել նաև ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, սակայն լրացուցիչ ցուցանիշով զբաղեցրել է երրորդ տեղը:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարում վաստակեց 9 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 29-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը 8.5 միավորով 42-րդն է:
Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը 8-ական միավոր են վաստակել՝ համապատասխանաբար զբաղեցնելով 51-րդ և 56-րդ տեղերը: Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեց 7 միավոր՝ զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը, իսկ Զավեն Անդրիասյանը 7 միավորով 91-րդն է: