Հրաշալի տարբերակներ Ամանորի սեղանի ուտեստները զարդարելու համար
LifestyleԱմանորի գիշերը բոլորը պատրաստում են շատ համեղ ուտեստներ։ Ինչ-որ մեկը այս տոնը դիմավորում է ընտանիքի հետ, ինչ- որ մեկը սպասում հյուրերի։

Սակայն երկու դեպքում էլ ցանկություն կա գեղեցիկ և օրիգինալ զարդարել սեղանը։ Մենք ձեզ առաջարկում ենք 5 սուպեր մտքեր սեղանը զարդարելու համար։
Ձյան փաթիլ տորթի համար
Պատրաստեք տորթը։ Լցրեք վրան շոկոլադի փոշի։ Իսկ հետո կտրատեք թղթից փաթիլ և դրեք այն տորթի վրա։ Լցրեք վրան շաքարի փոշի։ Եվ ձեզ մոտ կստացվի գեղեցիկ փաթիլ, երբ դուք հեռացնեք թուղթը։

Գնդակներ
Նարնջի կեղևից բաժակներ ենք պատրաստում, կտրում և հանում ենք ամբողջ փափուկ մասը։ Դնում ենք մեջը տարբեր մրգեր, կտրատելով ոչ այդքան մեծ խորանարդների։

Հրավառություն
Կտրեք անանասի կեսը, սակայն այնպես, որ վերևի կանաչ պոչը մնա իր տեղում։ Մեջը հարկավոր է կտրել փափուկ մասը և պատրաստել դրանից տոնածառ, լցնելով այն տարբեր համեղ մրգերով։

Եղևնի
Կարելի է պատրաստել եղևնի ցանկացած մրգից, սակայն հիմնականը պետք է լինի ինչ-որ մի կանաչ միրգ։

Ձմեռ Պապ
Լոլիկներց պատրաստում ենք բաժակներ և կտրում վերևից մի հատված։ Մեջը դնում ենք մսային աղցան մայոնեզով։ Վերևից դնում ենք կտրած լոլիկը, որպես գլխարկ։ Քիթը պատրաստեք պղպեղից, իսկ աչքերը մեխակներից։

Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը