Արմեն Զաքարյանի արձակած գնդակը պատահաբար դիպել է ընկերոջը. Ազարովը մահացել է
Յակուտիայում նոյեմբերի 5-ին մահացել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության վարչության պետի տեղակալ Նիկոլայ Ազարովը: Այս մասին հայտնում է ՆՏՎ հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ դեպքը կատարվել է Խանգալասկի շրջանում որսի ժամանակ. «Ազարովի ընկերը՝ «ՄՍԻՏԻ-Դեվելոփմենթ» շինընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը մեքենայի սրահում պատահաբար կրակոց է արձակել հրացանից», - փոխանցում է հեռուստաալիքը:
Կրակոցը դիպել է Ազարովին, մայրաքաղաքի ԴՄԾՎ-ի պետի տեղակալը տեղում մահացել է:
Հաղորդագրությունում նշվում է, որ Արմեն Զաքարյանը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: Պարզվում են ողբերգության հանգամանքները: