Ահա, թե ինչ հնարքի դիմեցին երիտասարդները, որպեսզի Ամանորի գիշերն օգտագործեն ալկոհոլային խմիչքներ
LifestyleՆոր Զելանդիայում, մի խումբ երիտասարդներ, մոտակա ջրերում, ավազից կառուցեցին մի փոքրիկ կղզի, որպիսի Ամանորը դիմավորեն այնտեղ. այդպիսով նրանք հնարավորություն ունեցան օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Քանի որ Նոր զելանդիայում արգելված է հասարակական վայրերում ալկոհոլ օգտագործելը, դա խնդրի հիանալի լուծում էր. «Չեզոք ջրերում չեն կարող արգելել ալկոհոլի օգտագործումը»:
Orer.am-ը կներկայացնի մանրամասները.
Կորոմանդել քաղաքի բնակիչները, Թայուրա գետում ավազից մի փոքրիկ կղզի կառուցեցին, տեղադրեցին սեղան և նստարան, որպիսի Ամանորը դիմավորեն այնտեղ: Նրանք ամբողջ գիշերն անցկացրեցին այնտեղ, հիացան հրավառությամբ, վայելեցին զով և մաքուր օդը և միևնույն ժամանակ հնարավորություն ունեցան օգտագործել ալկոհոլայյին խմիչքներ: Առավոտյան երիտասարդների խումբը վերադարձավ քաղաք՝ թողնելով կղզին ինչպես որ կար: Այդ շրջանի ոստիկանապետը նշել է, որ նախկինում նման հետաքրքիր մոտեցում այդ հարցին չի եղել և եթե տեսներ ավազե կղզին, ինքն էլ կմիանար այդ խմբին: