Լիլիթ ջան, ով 90-ականներին սեքսով է զբաղվել, 90-ականների սեքս-սիմվոլ չի
БлогՎազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միշտ զարմացել եմ՝ լսելով, թե Լիլիթ Կարապետյանը եղել է 90-ականների սեքս-խորհրդանիշ: Հիշում եմ՝ մի կատակ էլ կար, որ մութ տարիներին Լիլիթը սեքս-խորհրդանիշ էր, բայց հետո լույսերը տվեցին… Մեկ այլ խաբկանք էլ կար, 90-ականներին սեքսը դեֆիցիտ էր, երևի լիքը մարդ կար, ով կոնկրետ չգիտեր ինչ ա, ոնց ա ու հավատում էր ))) Ինձ միշտ թվում էր, որ ինքը՝ Լիլիթը, նույնպես զարմանում է, երբ այդպիսի որակավորման է հանդիպում սեփական անձի հասցեին, սակայն այսօր աչքի տակով եմ անցկացնում «Ժողովուրդ» օրաթերթը, որում տեղ է գտել Լիլիթ Կարապետյանի հետ հարցազրույց, և կարդում հետևյալը.
- Լիլի՛թ, «Ժամանակին» երգով նշանավորվեց Ձեր վերադարձը հայկական շոու-բիզնես, կարելի՞ է ասել, որ այդ կերպ փորձեցիք ապացուցել՝ 90-ականների սեքս-սիմվոլը չի խամրել: - Այո, այդ հանգամանքի հետ կապը կար… (և այդպես շարունակ):
Փաստորեն, էս մարդն իրոք կարծում է, որ ինքը 90-ականների սեքս-սիմվոլ է եղել ու հիմա էլ չի խամրել:
Հ.Գ. ախր ամեն մարդ, ով 90-ականներին սեքսով ա զբաղվել, 90-ականների սեքս-սիմվոլ չի, Լիլիթ ջան, նրբություններ կան մի քիչ էտ հարցում…