Սիրիայում թուրքական ԶՈՒ շարասյունը հարձակման է ենթարկվել
Международные новостиՍիրիայի Իդլիբ նահանգում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի», թուրքական զինված ուժերի շարասյունը անհայտ զինյալների կողմից ենթարկվել է հարձակման:
Այս մասին հայտնում է թուրքական Haber7-ը:
Կայքի փոխանցմամբ` հարձակման հետևանքով կորուստներ և վիրավորներ չեն գրանցվել:
Թուրքիան 2017-ի հոկտեմբերի 14-ից Սիրիական Իդլիբ նահանգ է տեղափոխում մեծ թվով զինվորականություն և զինտեխնիկա:
Թուրքիան պնդում է, որ դա արվում է Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների ժամանակ՝ Իրանի և Ռուսաստանի հետ ձեռք բերած համաձայնությամբ:
Ձեռք բերված համաձայնությամբ Իդլիբում ստեղծված «անվտանգության գոտու» երկայնքով նախատեսվում է նաև Իրանական և Ռուսական դիտորդների տեղակայում: