Ереван, 29.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Сходство с вождем, ставшее судьбой: Георгий Саакян Армянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьере Министры иностранных дел Ирана и России провели переговоры MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет В Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг Ирана В ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем Востоке В Польше ввели пособие для алкоголиков WSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрд Следующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа Университеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта


Խոյերին հակասական տրամադրություններով օր է սպասվում․ հունվարի 9-ի աստղագուշակը

Lifestyle

Մանրամասն այստեղ` Lraber.info

Խոյ։ Հակասական տրամադրություններով օր է և այն լավ կանցնի, եթե դուք ճկունություն և նրբանկատություն դրսևորեք, ձգտեք խուսափել վեճերից: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց՝ սակավածանոթ մարդկանց հետ: Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում՝ բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն:

Ցուլ։ Սա այն օրերից է, երբ ոչ միայն չեն արդարանում ձեր սպասելիքները, այլև անվերջ ծագում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ: Այնպես որ, ձեզ համար բավական բարդ է լինելու: Կարևորը, որ լավատեսությունն ու լավ տրամադրությունն օգնում են հաղթահարել բարդությունները: Վառ են արտահայտվում լիդերական ունակությունները, դրա հետ մեկտեղ էլ ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած հավաքույթի դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց նրանց իրական որակներից ելնելով, այլ ոչ թե՝ ձեր երևակայության:    

Երկվորյակներ։ Օրը շատ հարմար է շփումների և նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս դուք չեք զգա: Դուք կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ՝ ոչ, և նախազգացումն էլ կօգնի խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրպագուներ ձեռք կբերեք։ Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեր վրա: Օգտակար կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ ապագան:

Խեցգետին։ Սա շփման օր է, սակայն, ցավոք, դրանք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի են անցնում: Շատ ժամանակ են խլում այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր մեկ անգամ չէ, որ խառնվել են ձեր գործերին հենց այն պահին, երբ դա ամենևին ցանկալի չէր: Հնարավոր է լուրերի ստացում, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել: Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել: Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը:   

Առյուծ։ Այսօր խնդիրներ կծագեն այն բանից, որ դուք անվերջ իրար եք խառնում անձնական և գործնական հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միշտ օպտիմալ համամասնություններով: Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով. այդ՝ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեզ վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառն աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են: Այսօր կքնած գործարքները կբերեն ձեր սպասածից ավելի քիչ եկամուտ: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով:

Կույս։ Օրը տհաճ անակնկալներ կմատուցի, հնարավոր է հիասթափություն մի մարդուց, ում դուք լիովին վստահում էիք: Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրամցնում: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես երբ գործը վերաբերում է ֆինանսներին: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի ինքնազգացողության վատացման հետ. կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել:    

Կշեռք։ Հաջող, բեղմնավոր օր է, որն առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ: Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և՝ մի մարդու հետ, ում հետ դուք նախկինում կապված էիք զուտ գործնական հարաբերություններով: Նոր հրապույրը լուրջ բնույթ կկրի և կստիպի ձեզ փոխել ձեր կյանքը:

Կարիճ։ Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա․ որքան ավելի շատ եք դուք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքներին. լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ են հայտնաբերում: Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:

Աղեղնավոր։ Օրն առանց կորուստների կանցնի միայն այն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք այն ուղևորություններից, երբ դուք ղեկին եք լինելու, ինչպես նաև՝ բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն լավ կամպանիայով զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենն իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար: Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ և հրապույրներ կառաջանան, որոնց շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն:

Այծեղջյուր։ Շատ բարենպաստ օր է, հարմար՝ ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում: Լավ են անցնում բոլոր հանդիպումները, նախկին թշնամիները կարող են դառնալ ձեր դաշնակիցները: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք:    

Ջրհոս։ Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի, թվում է, թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը: Դժվար կլինի շփվել տարեց ազգականների հետ, ովքեր սովորականից ավելի հաճախ խառնվում են ձեր գործերին: Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը: Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը՝ չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել: Հետևեք ձեր սննդակարգին. մեծ է աղեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը:

Ձկներ։ Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ սակավածանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզադաշտ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը: Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար: Դուք ճիշտ հետևություններ կանեք և այսուհետ ոչ միայն չեք կրկնի թույլ տված սխալները, այլև արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակներում, սթափ կգնահատեք ձեռք բերած ու կորցրածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի մարդը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 дней