Պարզ ինքնաշեն շամպուն, որն օգտագործելուց հետո մազերդ կսկսեն խելագարի պես աճել
LifestyleՄանրամասներն այստեղ` Lraber.info
Ներկայացնում ենք բնական շամպուն, որը վերականգնում է մազերը:
Մի քանի անգամ օգտագործելուց հետո մազերը կամրանան, ավելի փայլուն կդառնան, այլևս չեն թափվի:
Բաղադրիչները՝
- 2 ամպուլա վիտամին В
- AD, 30 մլ ջրային լուծույթ (մեկ սրվակ)
- Գերչակի յուղ՝ 50 մլ
- Պանտենոլ՝ 100 մլ
- Եղինջի էքստրակտ՝ 30 մլ
Պատրաստումը՝
Բաղադրիչները խառնեք ցանկացած շամպունի:
Օգտագործումը՝
Այն լավ խառնեք օգտագործելուց առաջ: Անհրաժեշտ քանակ լցրեք ափի մեջ, հետո այն ներմերսեք մազերին, մի քանի րոպե գլխամաշկը մերսեք, այն թողեք մի քիչ և ողողեք: Դրանից հետո պետք չէ կոնդիցիոներ կամ դիմակ օգտագործել:
Ուշադրություն դարձրեք, որ չափազանց չոր մազերի դեպքում պետք է օգտագործեք եղինջի էքստրակտի շշի միայն կեսը, քանի որ այն կարող է լրացուցիչ չորացնել մազերը:
Մի քանի ամիս անց մազաթափությունն ամբողջովին կդադարի, կվերականգնվի մազերի փայլը, թեթևությունը և կենսունակությունը:
Ուժեղ մազաթափության դեպքում նաև եղինջի թեյ խմեք, վերահսկեք արյան վիճակը, քանի որ դրա պատճառը կարող է երկաթի պակասը լինել, նաև հորմոնալ վիճակը: