Էրդողանն ազատվում է ԱՄՆ-ից
АналитикаՎերջին շրջանում, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները բարեկամական չես անվանի: Բացասական երանգները դրսևորվում են ոչ միայն պետությունների ուղիղ հարաբերություններում, այլ նաև այն ռազմաքաղաքական դաշինքում, որի մասն են կազմում երկու երկրներն էլ: Վերջին սկանդալը թերևս բոլորս ենք հիշում:
Թրամփն էքսցենտրի է և տարօրինակ: Պակաս որակներով հանդես չի գալիս նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որ փորձում է վերջնական բռնապետություն կայացնել Թուրքիայում և ստանձնել տարածաշրջանային առաջնորդի դերը: Քուրդիստան ստեղծելու անհաջող օպերացիան, էլ ավելի ամրապնդեցին այս առումով Էրդողանի դիրքերը:
Բացի այդ, Էրդողանը սկսել է կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, որոնք ավանադականորեն լարված են եղել: Իսկ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը, չի կարող ԱՄՆ-ի հետ հակասությունների չբերել:
Գյուլենի գործի և Էրդողանի թիկնազորի սկանդալները դեռ չավարտված, Էրդողանն անում է հաջորդ քայլը: Նա ԱՄՆ իշխանություններին մեղադրում է Թուրքիայում հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս քայլը տաքարյուն գործչի անհեռանկար քայլ է:
Սակայն Էրդողանը տաքարյուն չէ: Նա գնում է այս քայլին հստակ ու գիտակցված: «Այն մարդիկ, ովքեր հաջողության չհասան հուլիսի 15-ին, այժմ հեղաշրջում կազմակերպելու նոր ուղիներ են որոնում: Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել` քաղաքական նոր հեղաշրջման հասցեն Միացյալ Նահանգներում ընթացող դատավարությունն է», - հայտարարում էր Էրդողանը` նկատի ունենալով մի շարք թուրք պաշտոնյաների և գործարարների դեմ Մանհեթենի դաշնային դատարանում արդեն մի քանի ամիս շարունակվող քննությունը:
Գործով անցնող անձը բիզնեսմեն է, որի ընկերություններն ըստ մեղադրանքի, աջակցել են Իրանին շրջանցել 2010-2015թթ. պատժամիջոցները: Իրանի խնդրով հարվածելով ԱՄՆ-ին, Էրդողանը մի քանի կիզակետ է մատնանշում: Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ նա փորձում է այլևս հրաժարվել ԱՄՆ տարածաշրջանային շերիֆի կարգավիճակից, կարծես թե ակնհայտ է:
Ատոմ Ոսկանյան