Ժողովուրդը չի ների Սահակաշվիլիի կուսակցությանը նոյեմբերի 7-ի դեպքերի համար. Ղարիբաշվիլի
Международные новостиՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 7-ին հիշել Է 2007 թվականի իրադարձությունները, երբ Թբիլիսիի կենտրոնում ուժի կիրառմամբ ցրեցին ընդդիմության բողոքի մի քանի բազմամարդ ակցիաներ: Նա հայտարարել Է, որ ժողովուրդը երբեք դա չի ների նախկին իշխող կուսակցությանը՝ «Միասնական ազգային շարժմանը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Նոյեմբերի 7-ն այն ամսաթիվն Է, որը ժողովուրդը երբեք չի ների «Ազգային շարժմանը»,- ասել է Ղարիբաշվիլին կառավարության նիստի սկսվելուց առաջ: Նրա խոսքով՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ն «արյունալի ամսաթիվ Է» Վրաստանի պատմության մեջ:
«Նախկին իշխանությունները ծանր հանցագործություն կատարեցին իրենց երկրի ու ժողովրդի նկատմամբ՝ դաժանորեն ցրեցին հանրահավաքի խաղաղ մասնակիցներին, իրենց քաղաքացիներին, կոխկրտեցին նրանց անձնական արժանապատվությունն ու ժողովրդավարական պետության սկզբունքները: Ցանկանում եմ հիշել այն, թե ինչպես ներխուժեցին «Իմեդի» անկախ հեռուստաընկերություն»,-ասել Է Ղարիբաշվիլին:
2007 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանությունը հատուկ միջոցների՝ ջրանետների, արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների կիրառմամբ Թբիլիսիի կենտրոնում ցրեց ընդդիմության բողոքի մի քանի բազմահազարանոց ակցիաները: Դրանց ընթացքում տեղի ունեցան ակցիաների մասնակիցների եւ ուժային կառույցների աշխատակիցների բախումներ: Նույն օրը ոստիկանությունը դադարեցրեց «Իմեդի» հեռուստաընկերության հեռարձակ