Բնական միջոցներ, որոնք մեկ օրում կօգնեն ազատվել հերպեսից
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Lraber.info
Հերպեսը բավական տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ՝ այս խնդրից կարելի է ազատվել նաև բնական միջոցների օգտագործմամբ։ Ժամանակին անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու դեպքում մաշկն ավելի արագ կապաքինվի։
Կաթ։ Մաշկի վնասված հատվածին կաթի մեջ թրջված բամբակ դրեք։ 2-3 ժամը մեկ անգամ կրկնեք։ Օրվա ընթացքում չի կարելի լվանալ մաշկի այդ հատվածը, իսկ կաթը պետք է ինքնուրույն չորանա։
Մատուտակ։ Այն վաճառվում է բոլոր դեղատներում։ Հարկավոր է արմատը մանրացնել, վերածել փոշու, մի փոքր եռացրած ջուր ավելացնել։ Ցանկալի է մաշկին քսել քնելուց առաջ, լվացվել առավոտյան։
Սխտոր։ 1 պճեղ սխտորը մանրացրեք, քսեք վնասված հատվածին։ Սխտորի օգտագործման արդյունքում կարող են տհաճ զգացողություններ, այրոցի զգացում լինել։ Եթե այրոցն ուժեղանում է, կարմրածություն է նկատվում, հարկավոր է լվանալ սխտորը։