Ընդամենը 3 ամիս և տղամարդը մոռանում է նախկին ընկերուհուն, իսկ կանայք տառապում են ամբողջ...
LifestyleՏղամարդը և կինը տարբերվում են ոչ միայն ֆիզիկական տվյալներով, այլ նաև մտածելակերպով, վարքագծով, հոգեբանական առանձնահատկություններով: Orer.am-ը կներկայացնի հետաքրքիր փաստեր, որոնց մասին գուցե երբևիցե չեք լսել.

1. Կնոջ մաշկն ավելի բարակ է և չոր:
Պրոգեստերոն հորմոնի շնորհիվ, կնոջ մաշկն ավելի ձգվող է, էլաստիկ: Սակայն տղամարդու մաշկն ավելի ձիգ է:

2. Կնոջ սրտի չափն ավելի փոքր է, այդ պատճառով էլ ավելի արագ է բաբախում: Եթե տղամարդու սրտի զարկը մեկ րոպեում, միջին հաշվարկներով, 72 հարված է, ապա կնոջ սրտի զարկը մեկ րոպեում 90 հարված է:
3. Կնոջ գլխի մազարմատներն երկու միլիմետր ավելի խորն են քան տղամարդունը: Այդ իսկ պատճառով տղամարդկանց մոտ մազաթափությունն ավելի ուժգին է:

4. Տղամարդու գլխուղեղի քաշը 14%-ով ավելի է: Սակայն կանանց մոտ գլխուղեղի կիսագնդերը միմյանց հետ կապված են ավելի ամուր նյարդերով: Այդ իսկ պատճառով, մտածելու գործընթացը կանանց մոտ ավելի արագ է ընթանում:

5. Միջին հաշվարկներով, կանայք տղամարդկանցից 6 տարով երկար են ապրում: Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ կանայք ավելի արագ են դուրս գալիս սթրեսային իրավիճակներից, ավելի քիչ են օգտագործում ճարպոտ մթերքներ, ալկոհոլ, ծխախոտ:
6. Հեղուկի առկայությունը կնոջ օրգանիզմում 50-60% է, իսկ տղամարդունը 70%:

7. Միջին հաշվարկներով, տղամարդու օրգանիզմում շրջանառվում է 4,5լ. արյուն, իսկ կնոջ օրգանիզմում 3,6լ. արյուն:
8. Ալկոհոլը կանանց վրա ավելի բացասական ազդեցություն է թողնում քան տղամարդկանց, քանի որ կանանց մոտ բացակայում է ալկոհոլի ազդեցությունը չեզոքացնող ֆերմենտը:

9. Տղամարդիկ ավելի ագրեսիվ են: Դա կապված է տեստոստերոնի հետ, որը տղամարդկանց մոտ 10 անգամ ավելի շատ է արտադրվում:

10. Հիասթափությունը սիրուց տղամարդիկ ավելի արագ են հաղթահարում: Նրանց բավական է 3 ամիս, իսկ կանայք կարող են տառապել 15 ամիս:
