Անցած երեք օրերի ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով մահացել է չորս մարդ
ОбществоՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հունվարի 12-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 11-ը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։
Բացահայտվել է գողության 33, խարդախության 7, անձի առևանգման 4, յուրացման 2 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմանական վնասվածք հասցնելու 11, գողության 4 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: