Ընկույզով հացի պարզ բաղադրատոմս, որը խորհուրդ ենք տալիս փորձել բոլորին
LifestyleԱռավել մանրամասն՝ Lraber.info
Երբ դուք ինքուրույն ձեզ համար հաց եք թխում, ստանում եք որոշ առավելություններ, որոնք չկան խանութից հաց գնելու դեպքում։ Օրինակ՝

• համը, որը անգամ չի կարող ունենալ խանութում նոր ստացած թարմ հացը,
• հացի բաղադրությունը, որում կա միայն այն, ինչը դուք եք դրել,
• փորձարկումներ անելու հնարավորությունը։
Ձեզ ենք ներկայացնում ընկույզով հացի բաղադրատոմս, որը պարզապես կապշեցնի ձեզ իր համով։
Բաղադրիչներ՝
- 1 կգ ալյուր
- մեկ փաթեթ չոր խմորիչ (16–20 գրամ),
- 1/2 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ շաքար
- 3-4 ճաշի գդալ բուսական յուղ,
- փոքր շշով սև գարեջուր,
- մոտ 100 գրամ մաքրած, չորացած հունական ընկույզ։
Պատրաստման եղանակը՝
Խառնեք բոլոր չոր բաղադրիչները, իսկ հետո լցրեք յուղը և գարեջուրը և հունցեք խմորը։ Այն պետք է լինի խիտ, ոչ հեղուկ և շատ չկպչի ձեռքերին։ Ձևավորեք 2 բուխանկա հաց և դրեք կես ժամ տաք տեղ։ Այն կբարձրանա մի փոքր, քանի որ ընկույզը խմորը ծանր է դարձնում։ Թխեք 180 աստիճան ջերմությունում մոտ 50 րոպե։ Վրան կարող եք լցնել քունջութ, ընկույզ կամ ուղղակի ալյուր։ Դուք կարող եք բաղադրատոմսի մեջ ավելացնել ձեր ուզած բաղադրիչները, կամ էքպսերիմենտներ անել, ձեր սրտի ուզածով։