Արայիկ Հարությունյանը 2018 թվականին Արցախի տնտեսության համար բեկումնային աճ է կանխատեսում
ЭкономикаԱրցախի տնտեսության համար 2018 թվականը կլինի բեկումնային տարի կլինի, քանի որ զգալի աճ է կանխատեսվում բոլոր հիմնական ոլորտներում։
Ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝ նման դիտարկում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մասնավորապես, հանքարդյունաբերությունում աճն արձանագրվելու է «Բեյզ մեթըլս» ընկերության արտադրողականության և արտադրանքի զգալի ծավալների ավելացման հաշվին։ Բացի դրանից, ծրագրեր կան նաև ոչ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ խոշոր նախագիծ է գործում շինարարական քարի արտադրության և արտահանման ուղղությամբ։ Կմեկնարկի ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագիծ Մարտակերտում: Իսկ ահա Սարսանգ-Մատաղիս հատվածում այս տարի մեկնարկելու է մի նախագիծ, որի շրջանակներում ավելի քան 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվելու տեղական և օտարերկրյա ընկերությունների կողմից։ Արդյունքում, կառուցվելու են ջրամբարներ, որոնք կշահագործվեն էլեկտրաէներգիայի արտադրության, ձկնաբուծության և զբոսաշրջության նպատակներով»,-ասել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հիդրոէներգետիկայի ոլորտում եւս մի շարք այլ նախագծեր են իրագործվելու տարբեր շրջաններում։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության բնագավառում նախատեսված ծրագրերն ընդգրկելու են ոռոգման համակարգերը, այգեգործությունը, հացահատիկի մշակումը, անասնապահությունը և մնացած հիմնական ճյուղերը։
«Ըստ մեր ծրագրի՝ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը զուգահեռ՝ տարիների ընթացքում պետք է իրացնենք նաև բոլոր չմշակվող հողատարածքները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: