Խնձորի քացախի օգտագործման 7 արդյունավետ եղանակ. հերպեսի բուժում, ոտքերի և քրտնքի տհաճ հոտի
LifestyleՍովորաբար խնձորի քացախն օգտագործվում է աղցանները համեմելու համար, սակայն այս հիանալի միջոցը հանդիսանում է օգտակար նյութերի իրական գանձարան: Չզտված քացախը հարուստ է օգտակար ֆերմենտներով, հանդիսանում է բնական տոնիկ, ինչպես նաև հակամիկրոբային և հակասնկային բնական միջոց: Այն հիանալի մաքրում է մաշկը՝ չառաջացնելով չորություն և գրգռվածություն: Orer.am-ը կներկայացնի խնձորի քացախի կոսմետիկ նպատակներով օգտագործման մի քանի եղանակ.
1. Մազերը ցողելու միջոց.
Շամպունները և մազերը հարդարելու միջոցները, ժամանակի ընթացքում, մազերի վրա շերտ են առաջացնում, որի հետևանքով էլ մազերը կորցնում են փայլը: Խնձորի քացախը վերացնում է այդ շերտը և մազերին հաղորդում հիանալի փայլ: Մեկ բաժակ ջրի մեջ լցրեք 1 ճաշի գդալ քացախ, մազերը լվանալուց հետո ցողեք դրանք այդ ջրով, 2-3 րոպեից լվացեք:
2. Խնձորի քացախը հիանալի մաքրում է դեմքի մաշկը, ինչպես նաև նեղացնում է լայնացած ծակոտկիները: Լվացվեք, այնուհետև մաքրեք T հատվածը խնձորի քացախի մեջ թրջած բամբակե սկավառակով: Կտեսնեք, որ նույնիսկ լվացվելուց հետո, բամբակի վրա հետքեր կմնան: Սուր հոտի համար պետք չէ անհանգստանալ. չորանալուց հետո այն կանհետանա:
3. Թևատակերի բնական դեզոդորանտ.
Եթե ձեզ անհանգստացնում է թևատակերի համար նախատեսված ժամանակակից դեզոդորանտների քիմիական բաղադրությունը, որն այնքան էլ անվնաս չէ, կա հիանալի այլընտրանք, անվնաս և արդյունավետ. պարզապես մի քիչ քացախ քսեք թևատակերին, այն կոչնչացնի տհաճ հոտ առաջացնող միկրոբները:
4. Բերանի խոռոչի ողողման միջոց.
Բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել հետևյալ կերպ. 1 բաժակ ջրին ավելացնել 1 ճաշի գդալ քացախ, այդ լուծույթով ողողեք բերանի խոռոչը:
5. Դեմքի հիանալի դիմակ.
Կարող եք պատրաստել մաշկը փափկեցնող հիանալի դիմակ. խառնել կոսմետիկական կավը խնձորի քացախի հետ, ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ, քսել դեմքին, թողնել 15 րոպե:
6. Լոգանք ոտքերի համար.
Տաք ջրի մեջ լցնել մեկ բաժակ խնձորի քացախ, ոտքերի այսպիսի լոգանքը բազմաթիվ օգտակար ազդեցություններ ունի. հանգստացնում է ոտքերը, ազատում է ոտքերի տհաճ հոտից, փափկեցնում է մաշկը, ինչպես նաև օգնում է ոտքերի այտուցվածության դեպքում:
7. Հերպեսի բուժում.
Այդ փոքրիկ տհաճ «պղպջակներ»-ն առաջանում են ամենաանհարմար պահին: Հենց որ զգում եք հերպեսի առաջացման ծակծկոցը, այդ հատվածին քացախ քսեք, այն կօգնի չորացնել նաև արդեն առաջացած «պղպջակներ»-ը: