Ինչպես ազատվել աչքերի տակ առաջացող պարկերից, խթանել թարթիչների աճը և...
LifestyleՄի քանի պարզ կանոններ և օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ճիշտ խնամել աչքերի շուրջ գտնվող մաշկը և թարթիչները, կներկայացնի Orer.am-ը.

1. Դիմահարդարումը մաքրելիս, աչքերը չտրորել, մաշկը չձգել: Աչքերի դիմահարդարումը մաքրելու համար նախատեսված միջոցից մի փոքր կաթեցնել բամբակե սկավառկի վրա, դնել աչքերի և թարթիչների վրա 30 վայրկյան, ներկված կոպերն ու թարթիչները հեշտությամբ կմաքրվեն:
2. 30 տարեկանից սկսած, հայացքի պարզությունն ու հմայքը նվազում է աչքերի վերին կոպի կախվածության և ներքին կոպի այտուցվածության պատճառով: Աչքերի շուրջ քսուք օգտագործելիս, պետք է աշխատել, որ այն չափավոր լինի, քանի որ ավելցուկի ներծծման համար պահանջվում է բավականին ժամանակ, մաշկն աչքերի շուրջ դառնում է ճարպոտ, որը գիշերային ժամերին կարող է այտուցվածության պատճառ դառնալ:
3. Օրվա ընթացքում որքան հնարավոր է քիչ դիպչեք աչքերին, քանի որ նրանք շատ զգայուն են վարակների նկատմամբ:

4. Քսուք ընտրելիս ուշադրություն դարձրեք բաղադրության վրա, ընտրեք հենց այն միջոցը, որն անհրաժեշտ է ձեր խնդիրների լուծման համար: Եթե ցանկանում եք ազատվել աչքերի շուրջ առաջացած մուգ շրջանակներից կամ այտուցվածությունից, ընտրեք համապատասխան միջոցն, այլ ոչ թե աչքերի շուրջ մաշկի խնամքի համար նախատեսված ունիվերսալ քսուք:
5. Քսուքն անհրաժեշտ է տարածել սկսած կոպի ծայրամասից 7միլիմետր վերև:

7. Քնելուց առաջ անհրաժեշտ է մաքրել ներկված թարթիչները: Դրանց խտությունն ու երկարությունը պայմանավորված են գենետիկորեն, սակայն թարթիչների արտաքին տեսքը կարելի է բարելավել կաստորայի յուղի միջոցով, անհրաժեշտ է այն քսել թարթիչներին այնպես, որ աչքերի մեջ չներթափանցվի, թողնել 1 ժամ: Կարելի է օգտագործել նաև թարթիչների աճը խթանող հատուկ շիճուկներ: Որպիսի արդյունքը նկատելի լինի, անհրաժեշտ է 2-3 շաբաթ, ամեն օր օգտագործել նշված միջոցներից որևէ մեկը, այնուհետև մի որոշ ժամանակ օգտագործել շաբաթական 2-3 անգամ: Թարթիչների աճը խթանող միջոցների դադարեցումից մոտ 2-3 շաբաթ հետո թարթիչները նախկին երկարությունն ու խտությունը կունենան: