Ամերիկաբնակ գործարար Արթուր Փանոսյանը իշխանությունների կողմից արժանացել է պարգևատրման
КультураՀիրավի բերկրանքով ու հպարտությամբ է լցվում սիրտդ , երբ իմանում ես , որ աշխարհի այլ երկրամասում ապրող հայրենակիցդ օտարազգի իշխանության ներկայացուցչի կողմից արժանացել է շնորհակալական խոսքի, պատվոգրի այդ պետության առաջընթացի, բարորության մշակույթի ոլորտում կարևոր ներգրավածություն ունենալու համար : Ամերիկաբնակ գործարար Arts Media ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Փանոսյանի տասնամյա ակիտիվ գործունեությունն ու հայանպաստ ծրագրերի իրականացումը գնահատվել է ոլորտի լոսանջելոսյան պատասխանատուների կողմից :
Տեղեկացանք, որ ամերիկյան հայ համայնքում գրեթե բոլոր մշակութային միջոցառումների լուսաբանումը իրականացվում են նրա ընկերության կողմից , ներառյալ հայաստանաբնակ երգիչների համերգային ծրագրերը: Տարիների ընթացքում ճիշտ մարկետինգային ռազմավարություն բանեցնելու և մարդկային բարձրագույն արժեքներին կարևորություն տալու արդյունքում որպես գործարար Արթուր Փանոսյանի հանդեպ վստահությունը դեռևս էլ ավելի մեծ հաջողություններ կբերի նրան , իսկ մեզ ` նրա հայրենակիցներին բազում հպարտանալու առիթներ կտա :