Մերժվածների երկիր Հայաստան
АналитикаՌուսաստանի Պետդուման հավանություն է տվել Ղրղըզստանի 240 միլիոն դոլարի պարտքը ներելու մասին օրենքին: Համաձայնությունը ձեռք էր բերվել անցած տարի՝ Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Ավելի վաղ՝ 2016 թվականին, Ռուսաստանը ներել էր Ուզբեկստանի՝ 900 միլիոն դոլարի հասնող պարտքը:
Սա աչ առաջին, ոչ էլ՝ երկրորդ դեպքն է, որ Ռուսաստանը ներում է իր դաշնակիցների պարտքերը: Դրանք երբեմն հասնում են միլիարդավոր դոլլարների, ինչպես Կուբայի պարագայում էր: Ռուսաստանը ներել է նաև Սիրիայի պարտքը, որը գերազանցում էր միլիարդ դոլլարը:
Միայն Հայաստանի պարագայում էր, որ մեր ոխերիմ բարեկամը 200 միլիոն պարտքի դիմաց, խլեց Հայաստանի ռազմավարական կարևորության բազմաթիվ օբյեկտներ: Դա դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք:
Իսկ ահա Սերժ Սարգսյանի օրոք, այդ պարտքն անշեղորեն աճում է: Պարտքն աճում է, ոչ միայն Ռուսաստանի պարագայում, ու ներման մասին խոսք անգամ չի կարող լինել: Նաև այն աճում է բոլոր հնարավոր ուղղություններով: Սերժ Սարգսյանը երկիրը ժառանգել է 1.9 միլիարդ դոլլար պարտքով: Իր բացառիկ տաղանդի շնորհիվ, այն կարողացել է հասցնել 6.5 միլիարդ դոլլարի: Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մասին:
Ատոմ Ոսկանյան