Խրախճանք, ալկոհոլային խմիչքներ...հարբածության հետևանքները կարելի է թեթևացնել հետևյալ...
LifestyleԳինարբության հետևանքները չեզոքացնելու, թեթևացնելու համար, յուրաքանչյուրն իր տարբերակն ունի: Հարցն այն է, թե այդ միջոցներից որոնք են արդյունավետ, իսկ որոնք պարզապես միֆեր են: Ըստ հայտնի դիետոլոգ Մալինա Լինկաս Մալկանի Wholitarian Lifestyle-ից կա միայն մեկ գործող միջոց: Orer.am-ը կներկայացնի, թե որն է այն, ինչպես նաև, որ միջոցներից է հարկավոր խուսափել.
1. Ճարպոտ սննունդ.
Ճարպոտ սննունդը, գինարբության հետևանքները չեզոքացնելու ամենատարածված միջոցներից մեկն է: Սակայն Մալկանին վստահեցնում է, որ իրականում կստանաք հակառակ արդյունքը:
«Ճարպոտ սննունդը միայն կգրգռի ստամոքսը,-ասում է դիետոլոգը,- սակայն նախքան ալկոհոլ օգտագործելն անհրաժեշտ ուտել և կարևոր չէ ճարպոտ է այդ սննունդը, թե ոչ»:
Իսկ խրախճանքից հետո նա առաջարկում է ուտել տոստ կամ կրեկեր. այն կհանգստացնի ստամոքսը:
2. Ոգելից խմիչքի օգտագործում.
Բժիշկ Մալկանին նշում է, որ ոգելից խմիչքի օգտագործումը միայն ժամանակավոր արդյունք կտա. այն փոքր ինչ կթեթևացնի վիճակն, իսկ որոշ ժամանակ անց ձեզ ավելի վատ կզգաք: Նա խորհուրդ է տալիս ալկոհոլի նոր չափաբաժնի փոխարեն ջուր խմել:
3. Քաղցրավենիք.
Չնայած նրան, որ քաղցրավենիքն օգնում է վերականգնել գլյուկոզայի քանակն արյան մեջ, որը նվազում է ալկոհոլային խմիչքների օգտագործման հետևանքով, նախընտրելի է ուտել մրգեր, այլ ոչ թե կոնֆետներ և թխվածքաբլիթներ:
4. Ակտիվացված ածուխ.
Համարվում է, որ ակտիվացված ածուխը նվազեցնում է օրգանիզմի կողմից ալկոհոլի կլանումը, այդպիսով կարող է թեթևացնել գինարբության հետևանքները, սակայն գիտականորեն դա ապացուցված չէ:
«Ակտիվացված ածուխը նշանակվում է թունավորման ժամանակ, այն կանխարգելում է քիմիական վնասակար նյութերի կլանումն աղեստամոքսային տրակտի կողմից: Սակայն այս դեպքում, երբ ցանկանում ենք թեթևացնել հարբածության ախտանշաններն, ալկոհոլն արդեն կլանված է օրգանիզմի կողմից»:
Իսկ ո՞ր միջոցն է, որ իրականում կարող է օգնել չեզոքացնել հարբածության հետևանքները. բժիշկ Մալկանին նշում է, որ միակ միջոցը՝ ժամանակն է: «Օրգանիզմից ալկոհոլը դուրս կգա 8-24 ժամվա ընթացքում՝ կախված ձեր օրգանիզմի նյութափոխանակության առանձնահատկությունների հետ»: Նա նաև նշել է, որ ալկոհոլային խմիչքների օգտագործումից առաջ անհրաժեշտ է սնվել, ինչպես նաև շատ ջուր խմել, որպիսի օրգանիզմը չջրազրկվի և ամենակարևորը՝ բավարարվել ոչ մեծ քանակությամբ ոգելից խմիչքների օգտագործմամբ: