Ահա, թե ինչպես են Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը անվանել իրենց նորածին դստերը.
TVՄանրամասների համար՝ lraber.info
37-ամյա Քիմ Քարդաշյանը եւ 40-ամյա Քանյե Ուեսթն իրենց երրորդ երեխային անվանակոչել են Չիկագո: Այս մասին ռեալիթի շոուների հայազգի աստղը հայտնել է իր պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, աղջնակը ծնվել է հունվարի 15-ին: Նրան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Քարդաշյանի խոսքով` 4-ամյա Նորթը եւ 2-ամյա Սեինթը ուրախությամբ են դիմավորել իրենց քույրիկին: