Հայ երկրպագուները Գրիգորի Լեպսի 55-ամյակը կնշեն նրա երևանյան համերգային ծրագրի ընթացքում
ОбществоՌուսական էստրադայի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսն իր 55-ամյակի կապակցությամբ համերգային ծրագրով հանդես կգա Երևանում: «Ինչո՞ւ ես այդքան լուրջ» խորագրով համերգը տեղի կունենա փետրվարի 24-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ծրագրում ընդգրկված են երգչի լավագույն երգերը, որոնք նա գրել է ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա և՛ հրաշալի դրամատուրգիա, և՛ զարմանալի պատմություն, և՛ աննկարագրելի պաթոս:
Գրիգորի Լեպսի կարիերան սկսվել է 90-ականներին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրակատարողական տաղանդը բարձր են գնահատել այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայիհայտնի աստղեր և նրան խորհուրդ են տվել տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքըայնքան էլ բարյացակամ չի դիմավորել նրան, բայց երգիչը չի հանձնվել: Թողարկելով հանրահայտ«Նատալի» հիթը, երգիչը վայելել է աննախադեպ հաջողություն:
Լեպսին սկսել են հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների և մրցույթների, ուր նա կատարել է երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղ են զբաղեցրել Վլադիմիր Վիսոցկու երգերը, որոնք նահաճախակի է կատարել: Նրան մեծ ճանաչում է բերել «Рюмка водки на столе» հիթը, որը գլխավորել էհիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկվել բոլոր հայտնի ռուսական ռադիոկայաններիպարբերական երգացանկերում: