Փարիզում Սեն գետը դուրս է եկել ափերից
Международные новостиՓարիզում Սեն գետը տեղատարափ անձրևների հետևանքով դուրս է եկել ափերից: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ջրի մակարդակը բարձրացել է՝ հասնելով 4.9 մետրի: Նախնական կանխատեսումների համաձայն՝ այն դեռ կբարձրանա և կհասնի 6 մետրի:
Փարիզի իշխանությունները հայտարարել են մի քանի թունելի փակման և գնացքների աշխատանքի դադարեցման մասին:
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները խնդրել են բոլորին զգույշ լինել գետի մոտակայքում: