Կենտուկիի դպրոցներից մեկում հրաձգություն է եղել. կա 5 տուժած և մեկ զոհ
Международные новостиԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Բենտոն քաղաքի ավագ դպրոցներից մեկում հրաձգություն է եղել: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդվում է հեռուստաալիքի Twitter-ում, հրաձգության հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն հինգ դպրոցական:
Նշվում է, որ կրակողը ձերբակալվել է: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:
Կենտուկիի մարզպետ Մեթ Բևինի խոսքով՝ հրաձգության հետևանքով մահացել է առնվազն մեկ մարդ, սակայն «դեռ շատ անհայտ բաներ կան»: