Ереван, 16.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Արկադի Դումիկյանի՝ «Աննման յարս» հիթային երգի պատմությունը և առաջիկա ծրագրերը

BlogNews.am-ը գրում է.

«Թե կուզես, սիրտս հանեմ, տամ, տամ, տամ», իսկ իրանակում «Աննման յարս» երգը գարնան հիթն էր: Շատերը երգում էին առանց իմանալու, որ երգը կատարում է Արկադի Դումիկյանը, ով այս օրերին Երևանում է: Երգիչը չորս տարեկանից ապրում է Մոսկվայում, դպրոցական տարիքից զբաղվել է երգով, իսկ երաժշտական մրցույթներից միշտ վերադարձել է մրցանակներով: Արկադին նշում է, որ իր ամբողջ ընտանիքը երաժիշտներ են․ դա էլ՝ այն հարցի պատասխանը, թե ինչու է որոշել երգով զբաղվել: Շոու բիզնես մուտքը եղել է 2015 թվականին «Սիրտս քեզնով ջահելացելա» երգով, բայց երգչին ճանաչեցին «Աննման յարս» երգով: Նա հաճախ չի սիրում հարցազրույցներ տալ, այլ իր աշխատանքը ներկայացնում է տեսահոլովակներով. «Չեմ սիրում իմ նախնական պլանների մասին խոսել, սիրում եմ անել և ցույց տալ աշխատանքը: Սիրում եմ գործով ցույց տալ»: BlogNews.am-ը երևանյան զբոսանք է ունեցել երգչի հետ, լուսանկարել և զրուցել հիթային երգերի, առաջիկա նախագծերի մասին: 

«Շատ անսպասելի էր ինձ համար, որ «Աննման յարս» երգն այդքան սիրվեց։ Այդ երգից առաջ մենք գնացել էինք Դուբայում տեսահոլովակ նկարահանելու, բայց երգը ոչ մի արձագանք չունեցավ: «Աննման յարս» երգը իմ ոճին և սրտին շատ մոտ է, բայց ես չէի մտածում, որ կարող է ժողովրդին էլ դուր գալ: Մենք երգի հիման վրա ներկայացրինք համերգային տեսահոլովակ, մտածում էինք՝ ի՞նչ իմաստ կա տեսահոլովակ նկարահանելու, եթե այդքան մեծ արձագանք չի ունենալու: Ի զարմանս մեզ՝ առաջին իսկ օրը Յութուբում տեղադրելուց հետո արձագանքներն այնքան շատ էին, որ միանգամից հիթ դարձավ: Պետք է ասեմ, որ ավելի շատ սիրվել է երգի դանդաղ հատվածը, որը սկզբում նախատեսված չէր: Մեքենա վարելու ժամանակ պարզապես երգեցի այդ հատվածը, զանգեցի երգի գործիքավորողին և ասացի, որ նման գաղափար ունեմ: Այդպես էլ ավելացավ դանդաղ հատվածը»,- պատմում է Արկադին: 

Երգիչը նշում է, որ Հայաստանում նրան ճանաչեցին «Աննման յարս» երգով, չնայած դրանից առաջ ներկայացրել էր իր առաջին՝ «Սիրտս քեզնով ջահելացելա» տեսահոլովակը. «Այդ երգն իմ ստեղծագործական կյանքի բումն էր: Եղել են դեպքեր, երբ գնացել եմ համերգի, բայց ժողովուրդը չի իմացել, որ «Աննման յարս» երգը ես եմ կատարում: Այդ երգից հետո ես նկարահանեցի «Ангел мой» տեսահոլովակը։ Հպարտ եմ, որ իմ աշխատանքների մեջ նման գեղեցիկ տեսահոլովակ ունեմ: Ես միշտ փորձում եմ այնպիսի երգեր ներկայացրել, որ և՛ Ռուսաստանում ինձ լսեն, և՛ Հայաստանում. չեմ կարծում, որ ռուսերեն երգելու մեջ բացասական բան կա: Ունեմ այնպիսի լսարան,  որը հայերեն չի հասկանում, ոմանք էլ իմ հայկական երգերը լսելով են սկսել ինձ սիրել: Իմ ճանաչումն այս մեկ տարվա մեջ եղավ, և զգում եմ՝ երբ հայաշատ տեղ եմ գնում, ինձ միանգամից ճանաչում են, ինչի համար ես միայն ուրախ եմ, քանի որ այսքան աշխատանք իզուր չեմ արել»:

Համերգային շրջագայություններ և հրավերներ տարվա ընթացքում շատ է ունեցել: Համերգներով եղել է Բրյուսելում, Հունաստանում, Ամստերդամում։ Առաջիկայում պլանավորում է մեծ համերգ տալ Մոսկվայում։ Համերգի առաջարկ ունի նաև ԱՄՆ-ից. «Առաջին երգիցս հետո համերգների մասնակցելու առաջարկներ շատ եմ ստացել, պարզապես այն ժամանակ չէի կարողանում Ռուսաստանից դուրս գալ, բայց «Աննման յարս» երգից հետո իմ ստեղծագործական կյանքին սկսեցին ավելի շատ հետևել: Անցած տարի համերգային արշավի եմ գնացել մի քանի երգիչների հետ. պարզապես ուզում էի հասկանալ՝ ինչքան են ինձ լսում, և պետք է ասեմ, որ շատ գոհ եմ իմ լսարանից, քանի որ ուր գնացել եմ, արժանացել եմ դրական արձագանքի: Այս տարի ինձ արդեն միայնակ են կանչում համերգների, իսկ ես ունեմ ընտրված երգացանկ, որով կարողանում եմ ներկայանալ: Ի դեպ՝ այս ամառ ուզում եմ բարեգործական համերգով ներկայանալ իմ ծննդավայր Տաշիրում»:  

Հայաստանում հաճախ է լինում, այս անգամ եկել է նոր երգեր ձայնագրելու նպատակով. «Ուզում եմ ներկայացնել պոպուրի՝ հին երգերից: Օրինակ՝ շատ սիրում եմ Արամ Ասատրյանի երգերը, որոշ երգեր միքս արված կլինեն: Շուտով նոր երգ էլ կներկայացնեմ, որը «Աննման յարս» երգի շարունակությունն է լինելու: Կարծում եմ՝ դա էլ կսիրվի, գուցե առաջինի պես բում չանի, բայց վստահ եմ՝ կսիրվի»:

Նոր տեսահոլովակ նկարահանել դեռ չի շտապում, անցած տարի ներկայացրել է դուետներ Հռիփսիմե Հակոբյանի և Սուպեր Սաքոյի հետ. «Դուետով ներկայանալու առաջարկներ շատ եմ ստացել, բայց Հռիփսիմեին և Սուպեր Սաքոյին ինքս եմ առաջարկել համատեղ ներկայանալ: Շուտով կլինի ևս մեկ դուետ, բայց փակագծերը չեմ բացի»:

 
 
Реклама 14

Մեր նկարահանման ժամանակ փողոցում հաճախ էին մոտենում, լուսանկարվում երգչի հետ, ասում է՝ երկրպագուները հաճախ են դրական մեկնաբանություններ գրում. «Անկեղծ ասած՝ ինձ երբեք վատ մեկնաբանություններ չեն գրում: Ես աշխատում եմ կարդալ բոլոր մեկնաբանությունները, երբ Ինստագրամում գրում են, հաճախ պատասխանում եմ: Մի անգամ մի աղջիկ գրել էր․ «Ես զարմանում եմ` ինչպես կարելի է ձեզ լսել», ես էլ պատասխանեցի․ «Անկեղծ ասած՝ ինքս էլ շոկի մեջ եմ»: 

Երգչի խոսքով՝ հիմա նախապատրաստվում է մենահամերգի, կարծում է՝ եթե ամեն ինչ լավ լինի, այս տարվա մեջ կունենա իր առաջին մեծ մենահամերգը․ «Ուզում եմ ամեն ինչ լավ անել, կենդանի բենդով ներկայանալ և ինչ-որ նոր աշխատանք անելով կարծես նախապատրաստվում եմ մենահամերգին»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
 Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի
Аршака Карапетян отвечает на комментарииIDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026