Առանց սիրո կյանքն անիմաստ է. Անահիտ Կիրակոսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ընդամենը օրեր անց բոլոր սիրահարները ձեռնամուխ կլինեն աղի բլիթի ավետաբեր համտեսմանը, հույսով՝ վայրկյան առաջ իմանալու ապագա սիրելիի ով լինելը: Չէ՞ որ հունվարի 27-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է սիրո եւ երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Երիտասարդ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով երեք զավակների մայր է, օրվա հուշարար աղի բլիթից, կարելի է ասել, երբեք չի օգտվել:
«Ուսանող էի, մեկ անգամ որոշեցի ես էլ փորձել: Մի փոքր կտրեցի կերա ու անմիջապես հասկացա, որ այլեւս չեմ կարող ուտել: Բնականաբար, երազ չտեսա»,-Life.panorama.am-ի հետ զրույցում վերհիշեց դերասանուհին:
Հարցին՝ արդյոք աղի բլիթ պատրաստում է իր՝ արդեն գրեթե պարմանուհի դստրիկների համար, պատասխանեց.
«Անկեղծ ասած՝ ես չեմ պատրաստում, աղջիկներս էլ չեն համտեսում: Գիտեք, ճիշտ է, ինձ հետ նման զուգադիպություն չի եղել, բայց շատերից եմ լսել, որ կերել են ու երազում տեսել ապագա ամուսնուն»:
Անահիտ Կիրակոսյանը կողմ է հայկական տոների եւ ավանդույթների պահպանմանը, բայց այնպես էլ չէ, որ լիովին մերժում է նորամուծությունները: Ըստ նրա՝ Սուրբ Վալենտինը, ճիշտ է, հայկական չէ, բայց կարեւորը՝ սեր է քարոզում ու եւս մեկ անգամ չորսբոլորը սեր սփռում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։