Ծնողները դադարեցրել են թաղման արարողությունը, երբ իրենց աղջիկը դագաղի մեջ շարժել է մատը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
LifestyleԱղբյուր՝ Intermedia24.ru
Տարօրինակ պահը ստիպել է վշտից իրեն կորցրած ընտանիքին հավատալ, թե իրենց աղջիկը ողջ է, չնայած այն բանին, որ բժիշկները հաստատել էին աղջկա մահը ավելի քան 24 ժամ առաջ։ Աղջկա թաղման տեսագրությունը վերջերս է հրապարակվել, բայց դրա հստակ ամսաթիվը պարզ չէ։ Դեպքը տեղի է ունեցել Հարավային կամ Կենտրոնական Ամերիկայում, – հաղորդում է The Sun–ը։
Ի դեպ, այն որ աղջիկը շարժում է մատը մահից հետո, գիտության մեջ կոչվում է դիակային սպազմ։ Երբեմն նույնիսկ գլխուղեղի մահից հետո ողնուղեղը նեյրոններ է շարունակում արտադրել, որոնք մկանային աննշան կրճատումներ են առաջացնում։