Այս խնդիրը ավելի վախեցնող է, քան նոր ժանրում ներկայանալը. Սոֆյա Պողոսյանը` «Տանդեմ» սիթքոմում նկարահանվելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության նոր` «Տանդեմ» սիթքոմը, որի մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, շուտով եթերում կլինի:
Ինչպես արդեն նշել ենք, սիթքոմում առաջին անգամ հումորային ժանրում կներկայանա դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է առաջարկը ընդունելու եւ իր հերոսուհու մասին:
Սոֆյան նշեց, որ նախկինում հաճախ է տարբեր սիթքոմներից նկարահանվելու առաջարկ ստացել, սակայն մշտապես մերժել է, քանի որ կերպարի կամ այլ հարցերում մշտապես ինչ-որ մի բան իր ստով չի եղել: Իսկ այս դեպքում գոհացնող պատճառները շատ են եղել:
«Առաջարկը ստացա ռեժիսոր Արման Նշանյանից, եւ քանի որ միասին աշխատելու փորձ ունեինք եւ գիտեի նրա հնարավորությունները, բացի այդ նաեւ ծանոթացա սցենարին, որոշեցի համաձայնել»,- նշեց Սոֆյան:
Շարունակությունը՝ այստեղ: