Բազմասեր Գեղամյանը
АналитикаԳեղամյանին բոլորդ եք ճանաչում: Սա այն նույն մարդն է, որը թունդ ընդդիմադիր աշխատելու տարիներին, ԱԺ ամբիոնից խոսում էր Սերժ Սարգսյանի պարտված գումարիների մասին: Սակայն ինչպես բոլոր սևերն են բացահայտվում, բացառություն չեղավ նաև Գեղամյանը: Ինչպես ասում են՝ շատ մի ատիր, սիրել կա:
Գեղամյանը դարձավ Սերժ Սարգսյանի հլու հնազանդ ենթական ու արդեն երկար տարիներ ամրագրել է իր տեղը ԱԺ-ում: Օր ծերության, մի քանի հարյուր հազար դրամը, այն էլ՝ մեր հաշվին, չէին խանգարի ցանկացածիս: Սակայն կարծում եմ, մեզնից ցանկացածը, կունենար բարոյականության վերջին նշույլ, իր արածներից հետո լուռ տեղում նստելու:
Գեղամյանը և բարոյականությունը անհամատեղելի կատեգորիաներ են: Ի դեպ, բարոյականություն ասվածը, յուրաքանչյուրը կարող է ընկալել յուրովի: Դրա սահմանումը չկա: Ուստի, տպավորություն չստեղծվի, թե մենք Գեղամյանին անվանում ենք անբարոյական: Բացի Սերժ Սարգսյանի հանդեպ տածած մեծ սիրուց, Գեղամյանն ունի մեկ այլ մեծագույն սեր ևս: Դա ՌԴ-ի և այդ երկրի հանդեպ տածած սերն է, որը նրա մոտ անսահման է: Եթե պատմության ընթացքում ապրած բոլոր պոետները հավաքվեն մեր օրերում, իրենց բանաստեղծություններով չեն կարողանալու արտահայտել Գեղամյանի սերն առ Ռուսաստան:
Բնական է, որ հետխորհրդային երկրների տարբեր խորհրդարաններում, Ռուսաստանն ունի մի քանի գեղամյաններ: Սակայն ոչ բոլոր գեղամյաններն են, որ հանդես են գալիս Ռուսաստանի անունից: Մեր Գեղամյանը, կարողանում է հանդես գալ Ռուսաստանի անունից: Ի մասնավորի, Ադրբեջանին վաճառվող զենքի հետ կապված, նա պնդում է, որ ռուսական կողմը բաց է ցանկացած հարցի շուրջ ծավալել քննարկումներ, և չի եղել որևէ դեպք, երբ որևէ կենսահույզ հարց բարձրացվի և թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմից չքննարկվի:
Սա մի խնդրի մասին էլ է խոսում: Գեղամյանն ունի մասնակի ամնեզիա: Հասկանում եք, Պուտինը ժամանակին տվել է շատ հստակ ու հոդաբաշխ պատասխան այն մասին, որ ինչքան զենք ուզենան, այդքան կվաճառեն Ադրբեջանին: Որևէ մեկը ճանաչում է ՌԴ պետական դումայում մի պատգամավորի, որն այնքան տղամարդկություն կունենա, որպեսզի այս հարցը քննարկի հայ գործընկերների հետ: Ես չեմ ճանաչում:
Հարություն Մխիթարյան