ԹԵՍՏ. ընտրեք այն խնձորը, որը կցանկանայիք ուտել. այն ցույց կտա, թե ինչպիսի հզոր, թաքնված...
LifestyleԱյսպիսի թեստերն ապշեցնում են իրենց ճշգրտությամբ, քանի որ ընտրությունը կատարվում է արագ՝ հիմնված ենթագիտակցության վրա: Orer.am-ը կներկայացնի հոգեբանական թեստ, որն առաջարկում է ձեզ ընտրել այն խնձորը, որը դուք կցանկանայիք ուտել: Ընտրված միրգը ցույց կտա ձեր բնավորության հիմնական, աչքի զարնող, իշխող գծերը, ձեր թաքնված ներուժը.

1. Հասարակական կարծիքը ձեզ համար ոչինչ չի նշանակում: Դուք առաջ եք շարժվում ձեր ճանապարհով՝ լիովին անտեսելով ընդունված կարծրատիպերը: Ամեն ինչ ասում եք ուղիղ, առանց որևէ բան թաքցնելու: Անհաջողությունններն ընդունում եք հանգիստ, առանց խառնվելու:
Այս կյանքում ոչինչ հավերժական չէ. դուք շատ լավ դա հասկանում եք և ընդունում: Գուցե այդ պատճառով էլ ձեզ մոտ շատ բաներ ավելի հեշտ է ստացվում:
2. Ձանձրույթը ձեր թշնամին է: Կյանքի իմաստը ձեզ համար արկածախնդրության մեջ է. փորձել ամեն ինչ, լինել ամենաէքստրեմալ վայրերում, որպիսի արյունը երակներում «եռա»:
Անհատի հոգեբանական կերպարը նկարագրող թեստը ցույց է տալիս, որ ադրենալինը ձեզ համար անհրաժեշտություն է, այլապես կյանքը կորցնում է իմաստն ու գունեղությունը:
3. Շրջապատը ձեզ համարում է յուրահատուկ անձնավորություն. ձեզնով հիանում են, հաճախակի են դիմում խորհուրդներ ստանալու նպատակով: Ձեր հոգու խորքում թաքնված ինչ- որ անտեսանելի ուժ կա, որը գրավում և ձգում է շրջապատին: Եթե ճիշտ օգտագործեք ձեր ներուժը, մեծ հաջողությունների կհասնեք:
4. Դուք քիչ եք խոսում՝ ընտրելով զննողի, ուսումնասիրողի դիրքորոշում: Մանրամասնորեն ուսումնասիրում եք մարդկանց վարքագիծը, նրանց արարքները և խոսքերը: Շատ ժամանակ եք տրամադրում ինքնազարգացմանը, տարատեսակ գրականության ընթերցմանը: Համեստ և ամաչկոտ անձնավորություն եք, ձեզ դրսևորում եք միայն մտերիմների շրջապատում:
5. Կյանքը հիասքանչ է. դա ձեր կարգախոսն է: Դուք կարողանում եք անկեղծորեն հիանալ արևով, անձրևով, իրական հաճույք ստանալ ցանկացած մանրուքից: Դուք բարի և լուսավոր անձնավորություն եք, ձեր ժպիտով կարող եք լուսավորել և տրամադրություն բարձրացնել:
6. Ձեր անհատականության հոգեբանական կերպարն իրենից ներկայացնում է սուր մտքի և ֆենոմենալ հիշողության համադրություն: Դուք հիշում եք բոլոր մանրամասները, նախկինում կատարված բոլոր իրադարձությունները: Երկար եք հիշում վիրավորանքները՝ չկարողանալով ազատվել բացասական հիշողություններից: Մարդկանց վերաբերվում եք զգուշավորությամբ և փոքր- ինչ հեգնանքով: