Ի՞նչ կարող է պատմել ձեր մասին ոտքի բութ մատը. հին Հնդկաստանում այս մեթոդով...
LifestyleԻնչպես կարելի է որոշել մարդու բնավորությունն ըստ նրա ոտքի թաթի, իմացել են դեռևս հին Հնդկաստանում: Այն ժամանակ կարծիք կար, որ անհատի բնավորության գծերն առաջին հերթին կարելի է իմանալ մատների միջոցով:Այս մեթոդը արդիական է նաև հիմա: Orer.am-ը կներկայացնի համապասխան թեստ.

1. Հանգիստ և հավասակշռված անձնավորություն. նրանց համար դժվար է հակառակվել ընդունված կանոններին և կարգերին: Գնալ իրենց ցանկություններին ընդառաջ, նրանց խանգարում է վախը, որ հասարակության կողմից կարժանանան քննադատության: Այդ իսկ պատճառով, նրանք ապրում են ինչպես բոլորն՝ աշխատելով առանձնապես աչքի չզարնել:
2. Այսպիսի մարդիկ հիմնականում օժտված են հումորի զգացումով: Երբեք չեն տրտմում, ավելորդ խնդիրներով իրենց չեն ծանրաբեռնում: Չնայած իրենց կենսուրախ, աշխույժ բնավորությանը, գումարային հարցերում խիստ տնտեսող են: Մանրամասնորեն հաշվարկում են հաջորդ ամսվա բյուջեն:
3. Այսպիսի անձինք աչքի են ընկնում իրենց խիստ ուշադիր բնավորությամբ. ցանկացած նոր տեղեկատվություն նրանք մանրակրկիտ ուսումնասիրում են: Վստահում են միայն փաստերին, որոնք հաստատված են տարբեր աղբյուրների կողմից: Հաճախ կասկածում են շրջապատին կեղծավորության մեջ: Երբեք չեն հայտնում իրենց արարքների իրական դրդապատճառները, նրանց մտքերի ընթացքը երբեք հնարավոր չէ կռահել:
4. Բարդ բնավորությամբ անձնավորություններ՝ գտնվելով մշտական փնտրտուքների մեջ, մի ծայրահեղությունից մյուսն են նետվում: Սովորաբար սկսած գործն ավարտին չեն հասցնում, չեն ընդունում իրենց անհաջողությունները, փորձում են գտնել մեկին, որին կարող են մեղադրել իրենց անհաջողությունների մեջ: Շատ լավ հռետորներ են, ճարտարալեզու են, սակայն ասված խոսքերը և կատարված գործերը միմյանց չեն համապատասխանում:
5. Հաճախ հենց այս տիպի մարդիկ են կարողանում տարբերել կյանքի առաջնահերթությունները և անտեսել մանրուքները: Ընտրված ուղղին միշտ նրանց ճանաչում և հաջողություն է բերում: Ցանկացած դժվարություն նրանց ավելի ուժեղ է դարձնում՝ էլ ավելի ամրացնելով նրանց կամքի ուժը, հաղթանակի հասնելու համար:
6. Թեստը ցույց է տալիս, որ բութ մատի այսպիսի կառուցվածք ունենում են մելանխոլիկները. մի քիչ օտարված և խոցելի անձինք: Կյանքի ուժգին ցնցումների ժամանակ դառնում են շատ զգացմունքային: Ցանկացած քայլ մանրակրկիտ վերլուծում են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը: