Տղամարդը գնել է հին ինքնաթիռ և այն վերածել հարմարավետ տան. տեսեք, թե ինչպիսի... ՏԵՍԱՆՅՈՒԹ
LifestyleԱմերիկացի Բրյուս Քեմպբելլին ոմանք համարում են էքսցենտրիկ և խենթ անձնավորություն, իսկ շատերի կարծիքով նա հանճար է: 66-ամյա տղամարդը հայտնի է դարձավ երբ բնակություն հաստատեց իրական ինքնաթիռում, որը նա վերածել է յուրօրինակ և հարմարավետ տան: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.

Բրյուսը միշտ ցանկություն է ունեցել բնակվել յուրահատուկ վայրում: Պորտլենդում նա մի հողակտոր գնեց և ցանկանում էր բնակվել սովորական վագոնում, սակայն պատահաբար լսեց ինքնաթիռի մասին և հետաքրքիր մտահղացում ունեցավ: Քեմպբելը ծախսեց 220 000 դոլլար, որպիսի իր երազանքն իրականություն դարձնի: Նա շատ գոհ է և չի ափսոսում, որ նման քայլի է դիմել:

1999թ.-ին Բրյուսը ձեռք բերեց դուրս գրված, ոչ պիտանի Boeing 727: Ինքնաթիռը գտնվում էր Ճապոնիայում. նա պետք է նաև մտածեր, թե ինչպես ինքնաթիռը տեղափոխի ԱՄՆ: Փոխադրման ընթացքում նա բախվեց մի շարք դժվարությունների, հարկ եղավ ինքնաթիռի պոչն ու թևերն ապամոնտաժել: Փոխադրումից հետո ինքնաթիռի մասերը վերականգնեցին և նա ստացավ նախկին տեսքը: Բեռնափոխադրման համար Բրյուսը վճարեց 120 000 դոլլար, իսկ ինքնաթիռը գնել էր 100 000 դոլլարով:


Բրյուսը փոփոխություններ է կատարել միայն ինքնաթիռի ներսում: Կահավորանքը շատ համեստ է, նա վստահեցնում է, որ իրեն շատ բան հարկավոր չէ, քանի որ նա մենակ է ապրում: Նա պահպանել է օդաչուի խցիկը, ուղևորական մի քանի նստատեղ և ճառագայթող լամպերը: Ներսում նվազագույն հարմարություններ են:


Բրյուսն ինքնաթիռում ապրում է միայն 6 ամիս, իսկ մնացած ժամանակը նա բնակվում է Ճապոնիայում: Նա հույս ունի, որ այնտեղ նույնպես կհաջողվի գնել ինքնաթիռ, այդ դեպքում նա իրեն շատ երջանիկ կզգա:


Իր հասցեին արվող քննադատություններին Բրյուսն արձագանքում է շատ հանգիստ՝ ասելով, որ յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ իրեն դուր է գալիս, անկախ այն բանից, թե ինչ կասի շրջապատը: Իհարկե նա իրավացի է, յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրություն կատարելու: