Զմրուխտե աչքերով Լոլիտայի վիրուսային լուսանկարները բուռն քննարկման պատճառ են դարձել. ինչու՞ է նա...
LifestyleԼոլիտա. յուրահատուկ ածխագույն մաշկով և տիկնիկի դիմագծերով այս աղջիկը ցնցել է համացանցն իր արտասովոր գեղեցկությամբ: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.

Նրա մասին շատ քիչ բան է հայտնի. իրական անունը Լոլիտա է, սոցիալական ցանցերում նա ներկայանում է «Սև Հաննա Մոնտանա» անունով: Լոլիտան ընդամենը 16 տարեկան է, ապրում է Լոս-Անջելեսում, ծնվել է նոյեմբերի 10-ին, սովորում է դպրոցում, ի դեպ բավականին լավ, ինչպես նշում է աղջիկը, տիրապետում է 8 լեզուների, նախընտրում է ազատ, հարմարավետ հագուստ, չի պահպանում որևէ դիետա, սիրում է լոտո խաղալ:

Լոլիտան ունի արտասովոր գեղեցկություն. նշաձև, բաց գույնի աչքեր, արտահայտիչ շրթունքներ, նուրբ, ուղղիղ քիթ, գեղեցիկ այտոսկրեր, յուրահատուկ թավշյա մաշկ, գեղեցիկ, ձիգ կազմվածք: Նրան անվանում են նաև նոր Նաոմի Քեմբել: Նա միայն վերջերս է համացանցում լուսանկարներ հրապարակում, սակայն արդեն ունի 360 000 հետևորդ: Ներկայումս նա գովազդում է հագուստ, զարդեր, հեռախոսներ, կոսմետիկա: Կարելի է ենթադրել, թե ինչ կլինի մեկ տարի հետո, երբ Լոլան դպրոցն ավարտի. այսպիսի արտաքինով նա կարող է մեծ հաջողությունների հասնել մոդելային աշխարհում:






![]()
