Հիշու՞մ եք այս քաղցրահամ ծխախոտներն, իսկ այս... լուսանկարներ, որոնք մանկության ջերմ հուշեր կարթնացնեն. ՖՈՏՈՇԱՐՔ
LifestyleՄեծահասակները հաճախ են կրկնում, որ մանկությունը կյանքի ամենահիասքանչ և անմոռանալի հատվածն է: Սակայն երեխաները հրաժարվում են հավատալ և երազում են արագ մեծանալ: Երևի թե բոլորն էլ հիշում են, թե ինչպես են մանուկ ժամանակ ասել ծնողներին, որ ցանկանում եք որքան հնարավոր է արագ մեծանալ և նմանվել նրանց: Իսկ նրանք պատասխանել են.«Մի շտապեք...»:
Հիմա բոլորս էլ արդեն մեծ ենք և յուրաքանչյուրը հիշում է ծնողների կամ տատիկների, պապիկների խոսքերը...Միայն հիմա ենք հասկանում այդ խոսքերի իմաստն ու խորությունը: Չենք փորձի ձեզ համոզել, որ առաջ ավելի լավ էր քան հիմա, քանի որ այդ հարցի շուրջ յուրաքանչյուրն իր կարծիքն ու տեսակետն ունի:
Սակայն կարծում ենք, որ բոլորն էլ կհամաձայնեն, որ անցյալ ժամանակները հիասքանչ էին, որն այլևս հնարավոր չէ վերադարձնել, սակայն կարող ենք ընկղմվել հուշերի հորձանուտը և ջերմացնել մեր սրտերը: Orer.am-ը կներկայացնի լուսանկարներ, որոնք անկասկած ջերմ հուշեր կարթնացնեն.
1. Երևի թե բոլորն էլ ունեցել են այսպիսի հեծանիվ.

2. Աղջիկներն ունեին տետրեր, որոնցում գրում էին երգերի տեքստեր.

3. Այս խցիկներն օգնում էին մեզ կապ պահպանել մտերիմների հետ.

4. Այսպիսի կախազարդ երազում էին ունենալ բոլոր աղջիկները.

5. Իսկ սրանք շատ համեղ ծխախոտներ էին.

6. Այսպիսի ժամացույցներ կային գրեթե բոլորի բնակարաններում.

7. Արևածաղիկ, որը լցվում էր «կուլոկների», այսինքն թղթե ձագարների մեջ.

8. Մանկական խաղահրապարակ.

9. Այն ժամանակ սա պարզապես հեքիաթային սարք էր.

10. Մեր օրերում դժվար թե հասկանալի լինի այսպիսի տրյուկների իմաստը.

11. Աղջիկները մեծ հաճույքով կրում էին այսպիսի կիսաշրջազգեստներ.

12. Այս վաֆլին մանկության իրական համն է...

13. Հաճախ կարելի էր մեքենաներում տեսնել այս ոճի փոխանցումատուփ.

14. Ոչ մի խնջույք չէր կարող տեղի ունենալ առանց այսպիսի սեղանի.
