Ереван, 29.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Сходство с вождем, ставшее судьбой: Георгий Саакян Армянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьере Министры иностранных дел Ирана и России провели переговоры MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет В Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг Ирана В ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем Востоке В Польше ввели пособие для алкоголиков WSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрд Следующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа Университеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллекта


14 պատճառ՝ ինչու են Խեցգետինները լավագույններից մեկը

Lifestyle

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները լի են հակասություններով ու առեղծվածներով։ Նրանք բարի հոգի ունեն, հուսալի են։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է Խեցգետնի հետ շփվելու 14 պատճառ։

Միշտ կարող եք հույս դնել Խեցգետնի վրա։ Հավատարմությունը Խեցգետնի ամենալավ հատկություններից մեկն է։ Նրանք միշտ կատարում են իրենց խոստումները և նույնը սպասում մյուսներից։

Խեցգետինները միշտ առեղծվածային են։ Խեցգետինները հաճախ են վատ տրամադրություն ունենում, ինչը սովորաբար չի անդրադառնում մյուսների վրա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չափազանց զգացմունքային են, զգացմունքներին մեծ նշանակություն են տալիս։ Այդ պատճառով էլ երբեմն չեն թաքցնում դրանք։ Խեցգետինները նուրբ հոգի ունեն, երբեմն կարող են վայելել իրենց ապրումները։ Կենդանակերպի մյուս նշանների ներկայացուցիչները պետք է սովորեն չքննադատել Խեցգետինների զգացմունքները։ Այդ դեպքում շփման ընթացքում խնդիրներ չեն առաջանա։

Խեցգետինները սիրում են ֆիզիկական հաճույքներ։ Նրանց տրամադրությունը ենթարկվում է զգացմունքային պոռթկումների ազդեցությանը։ Նրանք կարողանում են հաճույք ստանալ կյանքից, սիրում եմ համեղ ուտելիք և շփում սիրելի մարդկանց հետ։

Ստեղծագործական մտածողություն ունեն։ Խեցգետիններին կարելի է անվանել ինտրավերտ էքստրավերտներ։ Նրանք հակված են ստեղծագործելու։

Խեցգետինը ձեզ հետ կհասնի նույնիսկ աշխարհի ծայրը։ Խեցգետինները մշտապես պատրաստ են արկածների։ Նրանք մեծ պատրաստակամությամբ ձեզ հետ կլինեն տարբեր վայրերում և ոչ մի դեպքում չեն հրաժարվի նոր զգացողություններից։

Խեցգետինը կենդանակերպի ամենաերազկոտ նշանն է։ Խեցգետինները վառ երևակայություն ունեն, նրանք երազկոտ են։ Հակված են իդեալականացնել մարդկանց, հատկապես՝ սիրային հարաբերություններում։ Խեցգետինները հաճախ մտածում են նաև ապագայի մասին, ինչն իդեալական է դարձնում սիրային հարաբերությունները։

Հեշտությամբ լուծում են բոլոր խնդիրները։  Անկողմնակալությունը Խեցգետիններին թույլ է տալիս խաղաղություն հաստատել։ Նրանք վեճեր չեն սիրում, միշտ փորձում են տեսնել մարդու լավագույն կողմերը։ Այդ պատճառով էլ կարողանում են ցանկացած իրավիճակ դիտարկել տարբեր կողմերից և նախապես հարթել կոնֆլիկտները։ Խեցգետինները կարողանում են նաև խոստովանել, որ սխալ են։

Ամեն ինչ մեծ սիրով ու կրքով են անում։ Քանի որ Խեցգետինները կենդանակերպի ամենազգացմունքային նշանն են, նրանք ամեն ինչ սիրով են անում։ Սիրային հարաբերություններում նրանք միշտ զուգընկերոջ մասին այնպես են հոգ տանում, ինչպես չի կարող որևէ այլ մեկը։ Այս գործում նրանց օգնում է նաև զարգացած ինտուիցիան։  

Կարեկցանքի առկայությունը Խեցգետնին դարձնում է հրաշալի ընկեր և զուգընկեր։ Եթե ցանկանում եք խոսել, խորհուրդ լսել կամ պարզապես լաց լինել, Խեցգետինները կօգնեն ձեզ։ Նրանք կարողանում են հասկանալ մարդկանց, իսկ իմաստությունը թույլ է տալիս արժեքավոր խորհուրդներ տալ։ Խեցգետնի անկեղծությունն ու աջակցությունը միշտ կօգնի ձեզ դժվար պահերին։ Հարաբերություններում պարտավոր եք լիարժեք վստահել Խեցգետնին և երբեք չխաբել նրան։

Խեցգետինները միշտ լսում են ձեզ։ Եթե դժվարություններ ունեք հարաբերություններում, աշխատավայրում, կամ չեք կարողանում կարևոր որոշում կայացնել, Խեցգետինը միշտ կլսի ձեզ ու կօգնի գլուխ հանել բարդ իրավիճակից։

Խեցգետինները ձեզ հեռու կպահեն սխալ գործելուց։ Չնայած Խեցգետինները սիրում են արկածներ, որոշումներ կայացնելիս նրանք շատ լուրջ են և ռացիոնալ։ Նրանք շատ բանի են պատրաստ, բայց երբեք թույլ չեն տա իրավիճակ, որն ապագայում կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Չնայած Խեցգետինը չունի ձեր կարիքը, նրան դուր է գալիս շփվել ձեզ հետ։ Խեցգետինները գնահատում են էմոցիոնալ աջակցությունը, բայց անհրաժեշտության դեպքում կարող են ուժեղ, դիմացկուն և անկախ լինել։ Նրանք խորը կապված են ընկերների ու մտերիմների հետ, բայց ոչ մի դեպքում թույ չեն տա կախված լինել մյուսներից։ Ու թեև Խեցգետիններն ինքնուրույն են, սովորաբար միայնակ չեն ձանձրանում, նրանք կարողանում են գնահատել ընկերական շփումն ու դրանից հաճույք ստանալ։

Եթե Խեցգետինը թույլ է տվել մոտենալ իրեն, նա երբեք չի լքի ձեզ։ Խեցգետինները հակված են զգույշ լինել հարաբերություններում։ Հեշտ չէ շահել նրանց վստահությունը, քանի որ նրանք պաշտպանում են իրենց նուրբ սիրտը հիասթափություններից։ Բայց եթե Խեցգետինը ձեզ մոտ է թողել իրեն, դուք չեք կարող գտնել ավելի մտերիմ ընկերոջ։ Հավատարիմ, հուսալի, սիրող, հոգատար Խեցգետիններն իրենց ամբողջությամբ նվիրում են հարաբերություններին, քանի որ մտադիր են դրանք պահպանել ընդմիշտ։

Խեցգետինները միշտ կպաշտպանեն ձեզ։ Երբ հարազատ եք դառնում Խեցգետնին, նա ամեն ինչում կպաշտպանի ձեզ։ Չնայած Խեցգետինները բնավորությամբ ագրեսիվ չեն, նրանց մայրական բնազդը լավ է զարգացած․ նրանք թույլ չեն տա նեղացնել հարազատներին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 дней