Առաջարկն ընդունված է, կողմնորոշումը՝ ակնհայտ
АналитикаՀայոց բանակի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Արմեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արմեն Սարգսյանն իհարկե անցյալ տարիներին չէր կարող այցելել Եռաբլուր, քանի որ Հայաստանում չէր: Այս այցը պարզապես կարող ենք դիտարկել ձևականորեն խնդրված մի քանի օրյա ժամկետի ավարտ: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի առաջարկից հետո, Արմեն Սարգսյանը մի քանի օր ժամանակ խնդրեց, մտածելու համար:
Սիմվոլիկ է նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը այցելում է հատկապես Վազգեն Սարգսյանի շիրիմին ու հատկապես՝ Սարգսյանի եղբոր հետ: Սրանով նա փորձում է վերջ դնել այն խոսակցություններին, համաձայն որոնց, վարչապետ աշխատելու տարիներին նա Հայաստանից պարզապես հեռացել է Վազգեն Սարգսյանի հետ անախորժ պատահարի պատճառով: Մյուս կողմից, անկախ մեր վերաբերմունքից Վազգեն Սարգսյանի հանդեպ, նա դեռ շատերի կողմից ընկալվում է որպես հայաստանյան քաղաքական խորհրդանշական միջավայրի ուժային կենտրոն: Նրա անունը դեռ շրջանառվում է բազմաթիվ գործընթացներում:
Սակայն ցավալի էր այն հանգամանքը, որ Սարգսյանը Եռաբլուր է գնում Զորի Բալայանի: Օրեր առաջ, Արմեն Սարգսյանը նշել էր, թե ինքը խորհրդային մարդ է, Ռուսաստանն էլ իր երկրորդ հայրենիքն է: Եռաբլուրում թաղված են հատկապես այն հերոս տղաները, որոնք ընկան Ղարաբաղի անկախության և արցախահայության ինքնորոշման իրավունքի համար:
Զորի Բալայանը, ինչպես գիտենք հայտնի է իր ռուսապաշտությամբ: Ավելին, դեռ բոլորս ենք հիշում այն չարաբաստիկ նամակը, որով նա դիմել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և խնդրել, որպեսզի Ղարաբաղը ներառվի Ռուսաստանի կազմի մեջ: Ի՞նչ է փորձում հասկացնել Արմեն Սարգսյանը Եռաբլուր գալով Զորի Բալայանի հետ: Թերևս այն, որ որպես նախագահ, իր արտաքին քաղաքական կողմնորոշումը լինելու է շեշտված պրոռուսական:
Զուբեյդա Հովհաննիսյան