Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհին ՃՏՊ է գրանցվել. կա 2 զոհ
ОбществоԱրմավիրի մարզում` Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհի 16-րդ կմ-ին, հունվարի 28-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը` 1985 թ. ծնված Սարգիս Թադևոսյանը, և ուղևորը՝ 1977 թ. ծնված Պարգև Հովհաննիսյանը, տեղում մահացել են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: