Ցնցող փաստեր տրանս-ճարպերի մասին. որո՞նք են այն մթերքները, որոնց օգտագործումից պետք է հրաժարվել
LifestyleԱնկասկած, ծերացման գործընթացն օրինաչափ երևույթ է: Սակայն մարդը՝ ձգտելով, որքան հնարավոր է երկար պահպանել երտասարդությունը, գեղեցկությունն ու առողջությունը, նորանոր միջոցներ է փնտրում՝ ստանալու համար ցանկալի արդյունք: Հատկապես կանայք են անհանգստացած և համակված ծերացման վախով: Իհարկե, գեղեցկության սրահների կողմից առաջարկվող բազմաթիվ մեթոդներն, ինչպես նաև վիրահատական միջամտությունններն որոշ չափով օգնում են այս հարցում, սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ ծերացնում է ոչ միայն ժամանակը, այլ նաև ոչ ճիշտ սննդակարգը: Կանանց մեծամասնությունը, երիտասարդությունը պահպանելու համար կիրառելով տարբեր միջոցներներ, չեն էլ նկատում, թե ինչպես են սնվում: Orer.am-ը կներկայացնի, թե որ մթերքներն են արագացնում ծերացման գործընթացը.
Այդ մթերքների ցանկը բավականին երկար է, սակայն առավել վնասակարները հետևյալներն են.
1. Տրանս-ճարպեր
2. Ալկոհոլ
3. Էներգետիկ ըմպելիքներ
4. Շաքար
5. Աղ
1. Տրանս-ճարպեր.
Ամենավտանգավոր մթերքներից մեկը տրանս-ճարպերն են, քանի որ առաջացնում են անոթների խցանում: Հենց այդ պատճառով էլ արյան շրջանառությունը խաթարվում է և մաշկը չի ստանում անհրաժեշտ սնուցում: Հետևաբար մաշկը թոշնած և ոչ թարմ տեսք է ունենում: Ահա, թե որ մթերքներն են պարունակում մեծ քանակությամբ տրանս-ճարպեր.
- թխվածքաբլիթներ
- տապակած մթերք
- չիփս
- մարգարին
- ֆաստ-ֆուդ
Ալկոհոլ.
Ակնհայտ է, որ ալկոհոլը ծերացնում է: Ալկոհոլային ըմպելիքների չարաշահումը հանգեցնում է օրգանիզմը երիտասարդացնող անտիօքսիդանտների նվազեցմանը: Սակայն հարկ է նշել, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է նաև օգտակար լինել օրգանիզմի համար: Ընթրելիս՝ մեկ գավաթ կարմիր գինին, ոչ մի վնաս չի տա, սակայն կոկտեյլներից հարկ է խուսափել:
Էներգետիկ ըմպելիքներ.
Առաջին հերթին դրանք վնասում են ատամները, քանի որ էմալը վնասող նյութերը նրանց մեջ մի քանի անգամ ավելին են, քան սոդայի մեջ: Այդ ըմպելիքների մեջ պարունակվող նյութերը լյարդն ավելի են վնասում, քան ալկոհոլը: Որոշ երկրներում դրանք արգելված են:
Շաքար.
Փոփոխությունները, որոնք կատարվում են օրգանիզմում, շաքարի օգտագործումից, անդառնալի են. այն խաթարում է սպիտակուցների աշխատանքն, այդ թվում նաև էլաստանի և կոլագենի, որոնցից էլ կախված է մաշկի առաձգականությունը: Այդ իսկ պատճառով, քաղցրավենիքի սիրահար կանանց մաշկն ավելի շուտ է կորցնում թարմությունը:
Աղ.
Աղը նվազեցնում է մաշկի բջիջներում պարունակվող ջուրը, որի հետևանքով փոփոխվում է մաշկի գույնը, այն չորանում է և թոշնում: Այս երևույթներից կարելի է խուսափել՝ նվազեցնելով աղի օգտագործումը և կարգավորելով ջրի չափաբաժինը: Օրական 1,5-2լ. ջրի օգտագործումը կարող է պատասխանել բոլորին հուզող հարցին՝ ինչպե՞ս չծերանալ: